Բաթումում ընթանում է Վրաստանի անվտանգության ոլորտի բարեփոխումներին նվիրված համաժողով, որին մասնակցում են երկրի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ, ինչպես նաև ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարի տեղակալը, ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական սեկտորի ղեկավարը, ոչ կառավարական կառույցների ներկայացուցիչներ:
«Մենք քննարկում ենք ինչպես գլոբալ անվտանգության խնդիրներ, այնպես էլ ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրումը, որի կարևորագույն բաղադրիչներից է անվտանգության և պաշտպանական ոլորտների բարեփոխումները»,- ասել է Վրաստանի` եվրոպական և եվրաատլանտյան կառույցներին ինտեգրման նախարար Գեորգի Բարամիձեն:
Վրաստանի պաշտպանության նախարար Գեորգի Ախալայան շեշտել է, որ քննարկումների առանցքում ընկած են նաև ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթաժողովից հետո երևան եկած մարտահրավերների շրջանակներում անվտանգության խնդիրները: