Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին պաշտոնական այցով գտնվում է ԱՄՆ-ում: Վաշինգտոնում նա հանդիպել է «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի տնօրեն Դանիել Յոհանեսի հետ:
Քննարկվել է հիմնադրամի կողմից Վրաստանին տրամադրվելիք ֆինանսական օգնությունը, որն ուղղվելու է երկրի ենթակառուցվածքների զարգացմանը:
Հիշեցնենք, որ հիմնադրամը որոշում էր ընդունել առաջին օգնության արդյունքներով աննախադեպ առաջընթաց արձանագրած երկու երկրի` Վրաստանին և Գանային, տրամադրել նաև երկրորդ տրանշը, այն դեպքում, որ «Հազարամյակի մարտահրավերները» օգնություն տրամադրում է միայն մեկ անգամ:
Վրաստանի վարչապետը Վաշինգտոնում նաև հանդիպումներ է ունեցել ԱՄՆ կոնգրեսականների և սենատորների հետ: Գիլաուրին վերջիններիս հետ հանդիպումից հետո ընդգծել է սենատի կողմից բանաձևի ընդունման կարևորությունը, ըստ որի՝ Վրաստանի տարածքը օկուպացված է Ռուսաստանի կողմից: