Վրաստանում արձանագրվել է գրիպի H1N1 տարատեսակից մահվան արդեն 11-րդ դեպքը: Ինչպես հաղորդում է Trend-ը, Քութայիսի հիվանդանոցներից մեկում վախճանվել է 52-ամյա մի կին:
Վրացի բժիշկները տեղեկացրել են, որ կինը շատ ուշ է դիմել մասնագետներին, այլապես հնարավոր կլիներ կանխել խորացումը: Բացի այդ, բարդացման պատճառ է եղել նաև շաքարախտը: