100-ամյա Ռոբերտ Մարշանը շրջանաձև հեծանվավազքի համաշխարհային ռեկորդ է սահմաանել իր հասակակիցների շրջանում: Մարզիկը Շվեյցարիայի Էնգլ քաղքում գտնվող հեծանվահրապարակում մեկ ժամվա ընթացքում հաղթահարել է 24.251 կմ:
«Ես այս քայլին ռեկորդ սահմանելու համար չեմ դիմել, պարազապես ցանկանում էի արտասովոր արարք կատարել 100-ամյա տարեդարձիս օրը: Բժիշկները զգուշացրել էին ինձ, որ իմ անոթազարկը չպետք է գերազանցի րոպեում 110 հարվածը, և ես հետևել եմ նրանց խորհրդին:
Ես երբևէ չեմ չարաշահել ծխախոտը և ալկոհոլը. սա է իմ երկարակեցության գաղտնիքը: Աշխատել եմ երկար ժամանակ. թոշակի եմ անցել 89 տարեկան հասակում»,- Մարշանին մեջբերում է Velonation-ը: