Երկրորդ կիսամիջին քաշային կարգում WBA/WBC վարկածներով աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյուեզեր-կրտսերն այսօր` հունիսի 1-ին, ազատազրկվեց 3 ամիս ժամկետով:
Yahoo! Sports-ի տեղեկացմամբ` բռնցքամարտիկը կալանքի տակ է առնվել և այժմ իր պատիժը կրում է Լաս–Վեգասի Կլարկ շրջանի բանտերից մեկում: Մեյուեզեր-կրտսերի դատապաշտպանը հայտարարել է, որ օրինակելի վարքի դեպքում բռնցքամարտիկի ազատազրկման ժամկետը կարող է կրճատվել մինչև 2 ամիս:
Ֆլոյդը Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր, որ ազատազրկման նախօրդ օրն անցկացրել է իր ընտանիքի, դուստրերի, ընկերների և երկրպագուների հետ: