Thursday, 25 04 2024
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են

Վ.Մալխասյանի և Ժ.Սեֆիլյանի գործով Եվրադատարանը պետք է վճիռ կայացնի

«Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի և նրա զինակից Վարդան Մալխասյանի դեմ հարուցված քրեական գործով Եվրադատարանը հասել է վերջնափուլի. արդեն ավարտվել են Եվրադատարանի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև հարցուպատասխանը, և առաջիկայում ակնկալվում է Եվրադատարանի վճիռ:

Այդ մասին «Ժամանակ»-ին տեղեկացրեց Վարդան Մալխասյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը: Հիշեցնենք, որ հայրենիքի երկու նվիրյալները ձերբակալվել էին 2006-ի դեկտեմբերին` «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության անդրանիկ հավաքին հնչեցրած ելույթների համար, որոնք իշխանական մարմինները որակեցին հակաիշխանական կոչեր և տարբեր պատժաչափերով ազատազրկեցին տղաներին: Սակայն հետաքրքիրն այն էր, որ հետագայում Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը Ժիրայր Սեֆիլյանին արդարացրեց ՀՀ Քր.օր.-ի 301 հոդվածով առաջադրված մեղադրանքի մասով (հակասահմանադրական կոչեր ), սակայն մեղավոր ճանաչեց 235-ի 1-ին մասով (ապօրինի զենք կրելը) և դատապարտեց 1,5 տարվա ազատազրկման: Վարդան Մալխասյանը 301 հոդվածով դատապարտվեց 2 տարվա ազատազրկման: Վահան Արոյանը, ում ևս կապել էին այս գործին` զինված հեղաշրջման իշխանական սցենարն ավելի համոզիչ դարձնելու համար, նույնպես դատապարտվեց 1,5 տարվա ազատազրկման` ապօրինի զենք պահելու համար:

Նշենք, որ Վարդան Մալխասյանի իրավունքների խախտումների վերաբերյալ գանգատը Եվրադատարան հասավ երկու մասով` ազատ արտահայտվելու իրավունքի խախտման, անօրինական կալանքի և ԱԺ ընտրությունների ժամանակ պատգամավորության թեկնածուի` մրցակցության հավասար պայմանները խախտելու: Պաշտպանական կողմի համոզմամբ, Վարդան Մալխասյանին կալանավորելու որևէ հիմք չի եղել. ելույթը, որն իշխանությունը համարել էր հակաիշխանական կոչ և դրել քրեական գործի հիմքում, իրականում մեջբերումներ էին եղել հայտնի մարդկանց ստեղծագործություններից ու մտքերից` Գարեգին Նժդեհի, Միքայել Նալբանդյանի, Դոստոևսկու, Քրիստափոր Միքայելյանի: Օրինակ` «Այս դառն օրերի մթնում մահաբեր Արնոտ խնջույքի այս սև զնդանում, Դավաճան է նա, ով լռում է դեռ Մատնիչ է նա, ով իր սուրը չի հանում»: Մյուս հատվածը` «Մենք գործ ունենք բանդիտական խմբերի հետ, հանցագործ, բանդիտական սափրագլուխ, ուրեմն հանցագործ աշխարհի թափթփուկների հետ: Սրանց հետ պիտի իրենց ձևով պայքարել` արյուն, կրակ թշնամու վրա, բոլոր ձևերով, բոլոր միջոցներով»: Մեջբերման վերջին տողերը` «արյուն ու կրակի» մասին, Միքայել Նալբանդյանի «Մանկության օրեր» բանաստեղծությունից են: Միաժամանակ հիշեցնենք, որ քրեական օրենսգրքի 301 հոդվածը, որով մեղադրանք էր առաջադրվել Վարդան Մալխասյանին, հետագայում ճանաչվեց հակասահմանադրական, քանի որ խախտում էր մարդու` ազատորեն կարծիք հայտնելու, արտահայտվելու իրավունքը:

Ինչ վերաբերում է նախընտրական շրջանում թեկնածուի իրավունքի խախտմանը, ապա մինչ կալանավորելը դատարանը պետք է ունենար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, որը չի եղել: Արդյունքում ԱԺ պատգամավորության թեկնածու Վ.Մալխասյանը զրկվել է նախընտրական քարոզչություն իրականացնելու` օրենսդրությամբ ամրագրված իրավունքից: Հիշեցնենք, որ նա մեծամասնական ընտրակարգով և քաղաքացիական նախաձեռնությամբ պատգամավորության թեկնածու էր առաջադրվել Արագածոտնի մարզի թիվ 14 ընտրատարածքում: Վ.Մալխասյանը ՀՀ դատախազությանը, միջազգային առաքելություններին հղած իր դիմումներում վկայակոչել էր ՀՀ «ԸՕ» 41 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, ըստ որի ԿԸՀ-ն պարտավոր է «մեծամասնական ընտրատարածքներում գրանցված թեկնածուների համար ապահովել նախընտրական գործունեության հավասար պայմաններ»: «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29 հոդվածի 1-ին մասի համաձայն` դատախազը հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ, և դատախազը, ՀՀ Քր.դատ.օր.-ի 151 հոդվածի 3-րդ մասի համաձայն, կարող էր իր լիազորություններից օգտվելով մինչդատական վարույթում փոփոխել կամ վերացնել թեկնածուի խափանման միջոց կալանքը` այն փոխարինելով գոնե գրավով: Այսինքն` կոպտորեն խախտվել է թեկնածուի իրավունքը, մանավանդ որ` դատարանը կալանքի ժամկետը երկարացնելիս չի ունեցել ԿԸՀ-ի համաձայնությունը:

Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Վահե Գրիգորյանի հետ հեռախոսով կապվել չհաջողվեց, սակայն դատավարության ընթացքում նրա պաշտպանները փաստում էին, որ քրեական գործի հիմքում դրված ապացույցները ձեռք են բերվել օրենքի խախտմամբ, ուստի դրանք պետք է համարել անթույլատրելի, ոտնահարվել է Սեֆիլյանի ազատ խոսքի իրավունքը, ազատամարտիկ լինելու, երկու անչափահաս երեխա ունենալու հանգամանքները: Եվ ամենակարևորը` Սեֆիլյանը հանցագործություն չի կատարել, Հայաստանին վնաս չի պատճառել, իսկ զենքը, որը մեղադրանքի կողմը համարել է ապօրինի, իրականում եղել է օրինական. այն տրվել է Սեֆիլյանին ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կողմից` որպես պարգև:

Փաստորեն, գալիս է հայ ազգի նվիրյալների ակնկալած` իրենց և ժողովրդի նկատմամբ ապօրինություններ իրականացնողների հատուցման պահը:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում