Thursday, 25 04 2024
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական

Ո՞րն է օմբուդսմենի արդյունավետության չափման ինդիկատորը

«Եթե ինստիտուտը պետք է զբաղվի մարդու իրավուքների պաշտպանությամբ, ապա չպիտի նայի, թե իրավունքների պաշտպանության ուղղությամբ իր գործողությունները պայմանավորված են քաղաքական գնահատականներով, կամ քաղաքական ազդեցություն կունենա՞ն, թե՞ ոչ: Ցավոք սրտի, մեր նման երկրներում իրավապաշտպանությունը չի կարող քաղաքական ազդեցություն չունենալ: Այնպես որ մտավախությունը, թե աշխատանքը պետք է այնպես իրականացնել, որ դա քաղաքական ազդեցություն չունենա, նշանակում է չզբաղվել իրավապաշտպանւթյամբ, սա ուղղակին ինքնաբացասում է»,- անդրադառնալով ՀՀ ՄԻՊ Արմեն Հարությունյանի վերջին ասուլիսի ընթացքում հնչեցրած մտքին, թե ինքը փորձել է քաղաքականությունից զերծ պահել օմբուդսմենի ինստիտուտը, «Առաջին լրատվականի» հետ զրույցում կարծիք հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Նրա խոսքերով, երկրորդ օմբուդսմնի գործունեության մեջ միակ բանը, որ կարող է մշտապես մնալ, դա 2008թ. մարտի 1-ի վերաբերյալ արտահերթ զեկույցն է, որտեղ ամրագրված են բոլոր հուզող հարցերը, որոնք մենք ունենք և պարբերաբար բարձրացնում ենք. «Այդ զեկույցը ՀՀ-ում միակ պաշտոնական փաստաթուղթն է, որտեղ ամրագրված և օրակարգ է մտցված մարտի մեկի հետ կապված բոլոր խնդիրները` ոստիկանության կողմից ուժի գործադրման անհամաչափությունը, 10 զոհերի խնդիրը, զինված ուժերի ներգրավումը, արտակարգ դրության վերաբերյալ հարցեր, ձերբակալությունները: պատահական չէ, որ այդ զեկույցը բավականին բուռն քննարկման արժանացավ և շատ կարճ ժամկետում այն լռության մատնեցին: Իհարկե, ինքնին զեկույցի փաստը դրական էր և դրանով Արմեն Հարությունյանը պատմության մեջ որպես երկրորդ օմբուդսմեն կհիշվի, սակայն ինքն իր իսկ զեկույցում ամրագրված հարցերի լուծման ուղղությամբ հետևողական չեղավ, որպեսզի հասնի դրանց լուծմանը և իր բարձրացրած հարցերի պատասխանին»:

Սաքունցի գնահատմամբ, իր իսկ հրապարակած զեկույցի հետակա ճակատագրին չհետևելըան հենց այն ինդիկատորն է, որով կարելի է չափել, թե ինչքանով է երկրորդ օմբուդսմենը եղել հետևողական իրավունքների պաշտպանության հարցում.

«Կարող եմ հստակ ասել, որ հետևողական չի եղել: Քանի հեռացանք 2008թ. մարտի մեկից, այնքան ակտիվությունը, հետևողականությունը նվազեց: Նրա այդ զեկույցը պիկն էր, բայց միաժամանակ դա բացառություն էր, ոչ թե օրինաչափություն: Պետք է ասենք, որ երկրորդ օմբուդսմենը չկարողացավ հենց ինքը ազատ լինել քաղաքական կապանքներից, քաղաքական գործոնները, որոնք այս պահին գոյություն ունեին մեր երկրում մեծապես ազդեցին նրա գործունեության վրա: Իսկ այն բացատրությունները, թե օմբուդսմենը երկուստեք քննադատության է արժանանում, դեռևս չի նշանակում, որ ՄԻՊ գրասենյակը չքաղաքականացված է, ընդհակառակը` քննադատության պատճառը հենց նա է, որ ինքը հենց քաղաքականության մեջ էր»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում