Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Վենետիկում անցկացվել է հայ-իտալական գործարար համաժողով

Մայիսի 25-ին Իտալիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո Վենետիկում անցկացվել է «Հայաստան. նոր շուկա իտալական ընկերությունների համար» խորագրով գործարար համաժողով:

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնել են, որ համաժողովի կազմակերպիչներն են եղել ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, Զարգացման Հայկական գործակալությունը, «Ինֆոարմենիա» կազմակերպությունը, Վենետիկի քաղաքապետարանը և Բիզնեսի եվրոպական գործակալությունը:
Համաժողովի աշխատանքներին մասնակցել են շուրջ 80 իտալական ընկերությունների ներկայացուցիչներ Վենետո նահանգից:
Համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տ.Հարությունյանը և Զարգացման Հայկական գործակալության տնօրեն Ռ.Հարությունյանը, ովքեր իրենց ելույթներում ներկայացրել են Հայաստանում առկա բիզնես միջավայրը և վերջինիս բարելավման նպատակով իրականացվող հետևողական քայլերը, ներդրումային քաղաքականությունը, հարկային քաղաքականությունը, մշտապես կատարելագործվող համապատասխան իրավական դաշտը: Համաժողովի մասնակիցներին ներկայացվել են նաև Հայաստանի արտահանման/ներմուծման ցուցանիշները և հիմնական ոլորտները, միջազգային վարկանիշային հեղինակավոր կազմակերպությունների կողմից Հայաստանին տրված գնահատականները: Մասնակիցները տեղեկացվել են նաև Հայաստանում արդեն իսկ գործող իտալական ընկերությունների գործունեության մասին:

Համաժողովին բացման խոսքով հանդես է եկել Իտալիայում ՀՀ դեսպանության խորհրդական Բ.Սահակյանը, ով իր ելույթում անդրադարձել է հայ-իտալական տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ դեսպանության կողմից իրականացվող գործունեությանը և առկա ծրագրերին: Գոհունակությամբ նշվել է տվյալ բնագավառում 2011թ. կտրվածքով արձանագրված զգալի առաջընթացը և ընթացիկ տարում ևս պահպանվող դրական զարգացումը: Նշվել է նաև հայաստանյան շուկայի հանդեպ իտալական ընկերությունների հետաքրքրության աճի մասին: Առանձնահատուկ ընդգծվել է այն հանգամանքը, որ Հայաստանը, տարածաշրջանի երկրներից շատերի հետ առևտրատնտեսական ամուր կապեր և ազատ առևտրի մասին պայմանագրեր ունենալու շնորհիվ, կարող է Իտալիայի համար շահավետ գործընկեր հանդիսանալ հայ-իտալական համատեղ արտադրանքը տարածաշրջանի շուկաներ արտահանելու տեսանկյունից:

Համաժողովին մասնակցող Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Ա.Ղազինյանը անդրադարձել է ԵՄ հետ Հայաստանի հարաբերությունների վերջին զարգացումներին, մասնավորապես` ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրման պարագայում փոխգործակցության խորացման հեռանկարներին:
Համաժողովի ավարտին ՀՀ պաշտոնյաները պատասխանել են իտալացի գործարարների հարցերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում