Wednesday, 10 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը

ԵԽԽՎ Բյուրոյի որոշմամբ վերսկսվեցին Լեռնային Ղարաբաղի հարցով Հատուկ հանձնաժողովի աշխատանքները։ 2005թ. այն կազմավորվել էր Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար կոշտ դրույթներ պարունակող ԵԽԽՎ 1416 բանաձեւի հիման վրա, բայց ըստ էության չէր գործել։ Դրա աշխատանքի վերսկսման որոշումը մեզ համար աննպաստ է գնահատվում նաեւ ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը՝ փորձելով պատասխանատվությունն իր վրայից գցել եւ մեղադրել Վեհաժողովին ընդհանրապես, եւ մասնավորապես դա բացատրելով վերջինիս նախագահ Չավուշօղլուի ազգային պատկանելությամբ։ Ընդ որում՝ հենց այս պատվիրակությունն էր, որ ժամանակին նպաստեց Չավուշօղլուի՝ ԵԽԽՎ-ի նախագահ ընտրվելուն։

Իրականում Լեռնային Ղարաբաղի եւ արտաքին քաղաքական ցանկացած այլ խնդրում ձախողումների պատճառը իշխանության բնույթի եւ նրա օրակարգում եղած խնդիրների առաջնահերթությունների մեջ է։ Այս իմաստով մեկ տասնամյակից ավելի ձգվող քոչարյանասերժական վարչախմբի առաջնահերթ խնդիրը բռնազավթած ոչ լեգիտիմ իշխանության լեգիտիմիզացիայի խնդիրն է արտաքին աշխարհում։ Այդ խնդիրը հատկապես սրվել էր վերջին նախագահական խայտառակ ընտրություններից հետո։ Ուստիեւ՝ վարչախումբը իր ողջ արտաքին քաղաքական ռեսուրսները, այդ թվում նաեւ խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքը նպատակաուղղել է կեղծված ընտրությունների, Մարտի 1-ի ոճրագործության ու սպանդի պարտակման, քաղբանտարկյալներին օր ավելի անազատության մեջ պահելու նպատակին։ Այդ ռեսուրսները, վերջին հաշվով, սահմանափակ են, եւ մի խնդրի վրա ամբողջությամբ ծախսելուց հետո պետք է տուժեն մյուսները։ Ոչ բառացի իմաստով, բայց, ըստ էության, տեղի է ունենում յուրատեսակ սակարկություն. իր իշխանության ոչ լեգիտիմության ու գործած հանցանքների դիմաց վարչախումբը սակարկության առարկա է դարձնում ազգային շահերն ու խնդիրները։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրին, ապա այդ հարցում բոլոր աննպաստ փաստաթղթերն ու որոշումները արդյունք են նույն այս վարչախմբի կողմից ժամանակին հակամարտության լուծման փիլիսոփայության արմատական փոփոխության. հարցի սառեցման անհեռատես ու արկածախնդրական քաղաքականության, Լեռնային Ղարաբաղի, որպես հակամարտության կողմի, միջազգայնորեն ճանաչված մանդատի ոչնչացման։ Այս կոնտեքստում սպասելի էր ինչպես ԵԽԽՎ 1416 բանաձեւը, 2005-ին դրա հիման վրա Հատուկ հանձնաժողով ստեղծելը, այնպես էլ այսօր Բյուրոյի որոշումը։ Հատկանշական է, որ Հատուկ հանձնաժողովի վերստեղծման նպատակահարմարության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը անտեսեցին նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի անդամ պետությունների ներկայացուցիչները` կողմ քվեարկելով Հատուկ հանձնաժողովի ստեղծմանը:

Հայ ազգային կոնգրես

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում