Այս տարի Ս.Սարգիս զորավարի տոնը կնշվի փետրվարի 19-ին: Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս.Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Ս.Սարգիս զորավարն իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:
Ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանի ուսումնասիրությունների համաձայն` Սուրբ Սարգիսը հովանավորել է Սասունցի Դավթին և Սասնա բոլոր հերոսներին ոչ միայն ռազմի դաշտում, այլև սիրո հարցերում: