Saturday, 20 04 2024
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»

Ձկնաբուծարաններում` ջրաչափեր

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն Արարատյան դաշտի ստորերկրյա խորքային (այդ թվում` ինքնաշատրվանող) հորերից ջրային ռեսուրսների հաշվառման, արդյունավետ կառավարման և պահպանության համատեքստում ձկնաբուծական տնտեսությունների գործունեության վերաբերյալ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Խորհրդակցությանը մասնակցում էին կառավարության անդամներ, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, Արարատյան դաշտում ավելի քան 20 ձկնաբուծական տնտեսություն վարողներ:

Կառավարության ղեկավարն, անդրադառնալով խնդրի կարևորությանը, նշել է. «Մեր խորհրդակցությունը նվիրված է ձկնաբուծությանը և, մասնավորապես, այն խնդրին, թե ինչպես ենք մենք ջրով ապահովում Արարատյան դաշտում ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսություններին, ինչ խնդիրներ ունենք այդտեղ, և ինչ լուծումներ են առաջարկվում: Տեղի են ունեցել խորհրդակցություններ փոխվարչապետի գլխավորությամբ, տրվել են հանձնարարականներ: Անցյալ շաբաթ ինձ մոտ նույնպես խորհրդակցություն է տեղի ունեցել: Բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրել էինք` պարզելու, թե ինչպիսի իրավիճակ է ստեղծվել Արարատյան դաշտում խորքային հորերի հետ կապված, քանի որ, մասնագետների կարծիքով, պետությունն այստեղ լուրջ անելիքներ ունի և ցանկանում էինք այդ բոլոր խնդիրները քննարկել նաև ձեր մասնակցությամբ, որպեսզի ձեզ համար հստակ և հասկանալի լինի պետության քաղաքականությունն այդ բնագավառում և այն խնդիրները, որ համատեղ պետք է լուծենք: Ցանկանում եմ նաև արձանագրել, որ 2010թ. ձկնաբուծության ոլորտում մենք ունեցել ենք բավական լուրջ առաջընթաց: Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ կառավարությունն ընդունել է մի քանի որոշումներ և նորմատիվ ակտեր, որոնք ստեղծում են ավելի բարենպաստ պայմաններ ձկնաբուծության համար և, մասնավորապես, ձկան արտահանման համար»:

Վարչապետը խոսել է Ռուսաստանի Դաշնության և Եվրամիության հետ այդ ուղղությամբ ծավալված համագործակցության արդյունքներից` ընդգծելով, որ կառավարությունն աջակցելու է ձկնաբուծական ընկերություններին արտահանման ծավալները մեծացնելու հարցում:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը զեկուցել է ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից Արարատյան դաշտում առկա խորքային հորերի փաստացի վիճակի և ջրօգտագործման օրինականության վերաբերյալ իրականացված ուսումնասիրությունների արդյունքների մասին: Նախարարը տեղեկացրել է, որ ձկնաբուծական տնտեսությունների կողմից ջրօգտագործման թույլտվությունների պայմանների կատարման գործընթացի մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ դրանցում հիմնականում ջրափականներն անսարք վիճակում են, տեղադրված չեն ջրաչափիչ սարքեր, և չկան սանիտարական կամ անօտարելի գոտիներ:

Հաջորդիվ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակում, որի ընթացքում ձկնաբույծները ներկայացրել են իրենց մտահոգությունները ջրաչափիչ սարքերի տեղադրման գործընթացի հնարավոր ռիսկայնության և տեխնիկական խնդիրների վերաբերյալ: Հնչեցված մտավախությունները փարատելու նպատակով վարչապետ Սարգսյանի առաջարկությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել հրապարակայնորեն` մյուս ձկնաբույծների ներկայությամբ, ջրաչափի տեղադրման փորձնական ծրագիր իրականացնել որևիցե ձկնաբուծական տնտեսությունում` ցույց տալու համար ջրաչափի տեղադրման անվտանգությունը և ռիսկայնության բացակայությունը:

Ինչ վերաբերում է հնչեցված այն հարցադրմանը, թե որոշ ձկնաբուծական տնտեսություններ կկարողանան խուսափել ջրաչափերի տեղադրումից, Տիգրան Սարգսյանն ընդգծել է.

«Ցանկանում եմ պաշտոնապես հայտարարել, որ այդպիսի երևույթներ չեն լինելու: Դրա երաշխիքն այն է, որ հանձնարարական է տրվել բնապահպանության նախարարին` բոլոր տնտեսությունների ցուցակն ըստ չափերի` խոշորներից փոքր տեղադրել բնապահպանության նախարարության կայքէջում: Ջրաչափեր տեղադրելու համար տրված ժամկետի ավարտից հետո մենք սկսելու ենք ստուգումներ խոշորներից դեպի փոքրեր, և չի լինելու որևիցե մեկը, ով կխուսափի ստուգումներից: Բոլոր ստուգումները լինելու են հրապարակային, և այս հարցում հետևողականորեն առաջ ենք գնալու»:

Կարևորելով կարգուկանոնի հաստատումը հիշյալ ոլորտում` գործադիրի ղեկավարը նշել է, որ օրենսդրության պահանջները խախտող ձկնաբուծական տնտեսությունները խստագույնս կպատժվեն.

«Անհրաժեշտ է ձեր աջակցությունը, որպեսզի այս համապետական ծրագիրն իրականություն դառնա: Մեր նպատակն է, որ ձկնաբուծական տնտեսությունները զարգանան, և առաջարկում ենք համատեղ ջանքերով առաջ շարժվել»:

Լուսանկարը` Hetq.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում