Thursday, 28 03 2024
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով

«Դուռ չի մնալու, որ չթակենք»

«Հզոր Թուրքիա» կուսակցության առաջնորդն ու կուսակցության անդամները պատրաստվում են հոկտեմբերի 28-ին այցելել Հայաստան, այս մասին, թուրքական Beyazgazete կայքի փոխանցմամբ, հայտարարել է «Հզոր Թուրքիայի» առաջնորդ Թունա Բեքլեւիչը: «Հայ և թուրք երիտասարդներն այլեւս սահմանների հետեւում չեն թաքնվում: Համարձակորեն դուրս են գալիս ասպարեզ եւ բացականչում, որ սահմանը պետք է բացվի: 31 կետից բաղկացած գործողության պլան ենք մշակել: Հոկտեմբերի 28-ին իմ թիմի հետ անձամբ ես մեկնելու եմ Երեւան»,- հայտարարել է թուրք քաղաքական գործիչը` տեղեկացնելով իրենց այցելության ծրագրերի մասին։ «Երեւանում կազմակերպելու ենք մամուլի ասուլիս եւ մեր առաջարկները ներկայացնելու ենք հայ հանրությանը: Հանդիպում ենք խնդրելու Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանից եւ խնդրելու ենք նրան արձագանքել մեր առաջարկներին: Այնուհետև Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին ենք ներկայացնելու հայ հանրության տեսակետները: Հանդիպելու ենք նաեւ Թուրքիայի նախագահի եւ վարչապետի հետ: Մի խոսքով` դուռ չի մնալու, որ չթակենք»,– ասել է նա: Նշելով, որ իրենց գործողության ծրագիրը կազմվել է հայաստանյան 40 Հ/Կ-ների հետ բանակցություններից եւ Ստամբուլում տեղի ունեցած համաժողովից հետո, Բեքլեւիչը հայտարարել է, թե «Ցյուրիխ–2»–ի մեկնարկը տրված է։ «Հասարակական դիվանագիտության նախաձեռնությունը զարկ տվեց «Ցյուրիխ–2»–ի մեկնարկին: Այդ գործընթացն սկսած բարեկամության խումբն օրեցօր հզորանում է: Մեկ շաբաթվա ընթացքում մեր թիվը հասել է հազարի: Մեր խմբին անդամակցող հայերն ու թուրքերը շատ վճռական են: Ամենակարճ ժամանակահատվածում սահմանի բացման ուղղությամբ տարվող մեր աշխատանքներն արդյունք են տալու»,- ասել է թուրք գործիչը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում