Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման համար նոր գումարներ են անհրաժեշտ, տեղեկացնում է APA-ն: Ադրբեջանի տրանսպորտի փոխնախարար Մուսա Փանահովը հայտարարել է, որ համաշխարհային տնտեսության մեջ վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները ստիպում են որոշակի փոփոխություններ մտցնել նախագծի նախնական տարբերակում:
«Պայմանագրի ստորագրումից հետո ինֆլյացիա է տեղի ունեցել, աճել են անհրաժեշտ նյութերի գները»,- ասել է Փանահովը: Բացի այդ, հաշվի է առնվել երկաթուղով տեղափոխվելիք բեռների ծավալը, ինչից հետո որոշում է ընդունվել վերանորոգել երկաթուղու վրացական որոշ հատվածներ:
Այդ աշխատանքների իրականացման համար Ադրբեջանի կողմից տրվելիք վարկը զեղչային է լինելու` միջազգային վարկային պայմաններով: