«Ադրբեջանում առկա է պետության և եկեղեցու հարաբերությունների հաջողված մոդել, որը նախատեսում է հավատքի ազատություն` պրոտեկցիոնիզմի չափավոր պայմաններում»,- ասել է համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը:
Այս մասին հայտնում է 1news.az-ը` հղում անելով պատրիարքության պաշտոնական կայքին: Կիրիլի կարծիքով, Ադրբեջանի օրենսդրությունն արգելում է օտարերկրյա կազմակերպություններին ազդել տեղի կրոնական համայնքների վրա` խոչընդոտելով դրանց առաքելություն կատարել ոչ ավանդական և ծայրահեղական մեթոդներով:
Ռուս պատրիարքի խոսքով, Ադրբեջանի ուղղափառ համայնքը զերծ է ճնշումներից, երկրում կառուցվում են տաճարներ, որոնց համար գումար են հատկացնում նույնիսկ մուսուլմանները: