Սարանսկում տեղի ունեցող Ռուսաստանի ծանրամարտի առաջնությանը Սվետլանա Ցարուկաևան նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել պոկում վարժությունում: Մինչև 63 կգ քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոնուհին պոկում վարժությունում հաղթահարել է 118 կգ-ը:
Առաջին վարժությունից հետո մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում Մարինա Շաինովան, իսկ երրորդը` Անաստասիա Բեգունովան: