Ինչպես հայտնի է, այսօր Հայաստանի իշխանությունների հետ հանդիպումներ է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը:
Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն այսօր կողմերը կարևորել են ՀՀ-ԵՄ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և բարձրաստիճան փոխայցելությունները: Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի այցի ընթացքում հայտնի է դարձել, որ առաջիկայում Եվրոպական միության նախագահ Հերման Վան Ռոմպեյը Հայաստան կայցելի: Այցի շրջանակներում կքննարկվեն Եվրամիության հետ Հայաստանի փոխգործակցության ընթացքն ու հետագա ծրագրերը: