Չնայած չկան և երբեք չեն լինի փաստացի թվեր, ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգը վերածվել է զարգացող հիվանդության, որն արագորեն աճում է։ Տեղական ՀԿ-ները և վստահելի աղբյուրները նշում են, որ անցած տարիների ընթացքում 3000-5000 տղամարդիկ, կանայք և երիտասարդ աղջիկներ ուղարկվել են հարևան երկրներ` սեռական շահագործման և հարկադիր աշխատանքի նպատակով։
Ուսումնասիրությունները կատարել է Մարդկանց թրաֆիքինգի Հայկական միջազգային քաղաքականության հետազոտական խումբը։ Այս մասին այսօր հրավիրված սեմինար-քննարկման ընթացքում տեղկացրեց «Երեխաների թրաֆիքինգի կանխարգելումը Հայաստանում» ծրագրի նախաձեռնող խումբը։
Ի դեպ, ՀՀ-ում քննվող գործերի վերլուծությունը պարզել է, որ արական սեռի անչափահասները ներգրավվում են մուրացկանության մեջ. 2009 թ.-ի ընթացքում այդ մեղադրանքով հարուցվել է 2 քրգործ, իսկ իգական սեռի անչափահասները` մարմնավաճառության մեջ. 2009թ.-ին ընթացքում հարուցվել է 1 քրգործ»։