Thursday, 25 04 2024
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա

«Եթե իշխանությունը մտածում է երկրի, ժողովրդի և ԼՂ-ի մասին` պետք է անցկացնի ժողովրդավարական ընտրություններ»

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը


– Պարոն Դեմիրճյան, այսօր մի շարք պետություններում տեսնում ենք, թե ինչպես են հասարակությունները իրենց երկրներում իրավիճակ փոխում: Հայաստանում այսօր սոցիալական մեծ դժգոհություն կա: Հնարավո՞ր եք համարում նման զարգացումներ նաև Հայաստանում:


– Հայաստանում նույնպես իրավիճակ կփոխվի հասարակության ակտիվ պայքարի շնորհիվ: Մեր հասարակությունը մշտապես ընդվզել է թե՛ կեղծիքների և թե՛ երկրում տիրող ամենաթողության դեմ: Ընդդիմությունը առաջնորդել և շարունակելու է առաջնորդել պայքարը` երկրում սոցիալական արդարության և օրինականության հաստատման համար: Մենք գիտակցում ենք երկրի առջև մեր պատասխանատվությունը և ձգտում ենք հասնել իշխանափոխության առանց մեծ ցնցումների և արյունահեղության: Ակնհայտ է նաև, որ ներքին ցնցումները կարող են թուլացնել հայկական կողմի դիրքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում և նույնիսկ Ադրբեջանին դրդել վերսկսելու պատերազմական գործողությունները: Բնականաբար, ընդդիմությունը չի կարող այս ամենը հաշվի չառնել իր գործունեության մեջ, ինչը ոմանց հնարավորություն է տալիս զբաղվելու տարբեր տեսակի շահարկումներով և մեղադրելու ընդդիմությանը անվճռականության մեջ: Ցավոք, երբեմն վճռականությունը նույնացվում է անպատասխանատու «բոցաշունչ» ելույթների և միայն իշխանությանը հայհոյելու հետ: Սակայն շատ ենք տեսել, թե ինչպես են իշխանությանը «անխնա» քննադատողները գնացել գործարքների նույն իշխանության հետ:


Սա չի նշանակում, որ վարչախումբը, շահարկելով ղարաբաղյան հարցը, անվերջ պետք է ընտրություններ կեղծի, իշխանությունը ծառայեցնի մի խումբ մարդկանց հարստացմանը` թշվառության մատնելով ժողովրդի մեծամասնությանը: Նման իշխանությունը պետք է հեռանա: Օրինական իշխանության հաստատումը միայն կամրապնդի հայկական կողմի դիրքերը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Եվ այսօր առաջնահերթ խնդիր է ազատ, արդար ընտրությունների միջոցով երկրում օրինական իշխանության ձևավորումը և համակարգային փոփոխությունների իրականացումը: Առանձին կադրային փոփոխությունները հարց չեն լուծում: Ժողովրդի ներկայիս ծանր սոցիալական վիճակը նույնպես հետևանք է շարունակաբար կեղծվող ընտրությունների և իրականացվող հակաժողովրդական քաղաքականության: Եթե վարչախումբը մտածում է երկրի, ժողովրդի ու Ղարաբաղի մասին և ուզում է երկիրը զերծ պահել անցանկալի զարգացումներից, պետք է անցկացնի ժողովրդավարական ընտրություններ: Իշխանությունը պետք է գիտակցի, որ ժողովրդի համբերության բաժակը լցվել է և կարծել, թե Հայաստանում հնարավոր չեն այնպիսի զարգացումներ, ինչպիսին եղան Թունիսում կամ Եգիպտոսում` ինքնախաբեություն է կամ էլ իրականության ոչ ադեկվատ ընկալում: Եվ չմոռանանք, որ Հայաստանում արդեն իսկ եղել են 2008թ. մարտի 1-ի իրադարձություններ, որի հետևանքներն առայսօր հաղթահարված չեն:


– Դուք 2003-ից ընդդիմության առաջնորդ եք, այսօր ընդդիմադիր առանցքային կուսակցության ղեկավար եք: Պարոն Դեմիրճյան, ինչպե՞ս եք գնահատում միջազգային հանրության վերաբերմունքը Հայաստանի ընտրությունների, հետընտրական իրավիճակների, մի խոսքով` ժողովրդավարական գործընթացների նկատմամբ:


– Փաստ է, որ միջազգային հանրությունը շատ դեպքերում Հայաստանի ժողովրդավարացման հարցերը ստորադասում է աշխարհաքաղաքական շահերին: Պետք է իրատես լինել: Սակայն սա չի նշանակում, որ մենք չենք կարող հասնել փոփոխությունների: Այսօր բոլորն են գիտակցում, որ այսպես շարունակել հնարավոր չէ: Այնպես որ, փոփոխություններն անխուսափելի են, և միջազգային հանրությունը կողջունի ժողովրդավարության հաղթանակը Հայաստանում:


– Պարոն Դեմիրճյան, իսկ ընդդիմությունը մտավախություն չունի՞, որ իշխանությունները հասարակության սոցիալական դժգոհությունը մեղմելու նպատակով կստեղծեն տարբեր ուժեր, որոնք էլ կփորձեն «տեր կանգնել» սոցիալական ընդվզմանը: Չե՞ք կարծում, որ ՀԱԿ-ը այսուհետև պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի սոցիալական խնդիրներին:


– Սոցիալական խնդիրները մշտապես պետք է գտնվեն ընդդիմության ուշադրության կենտրոնում: Բնականաբար, մարդիկ կգնան այլ ուժերի հետևից, եթե ընդդիմությունը հետևողական չլինի իր պայքարում: Սակայն դա այդպես չէ: Միևնույն ժամանակ, իրենց իրավունքների համար պայքարող սոցիալական տարբեր խմբերը պետք է գիտակցեն, որ արդյունք կտա միասնական պայքարը: Ինչ վերաբերում է կեղծ ընդդիմադիր ուժերի ստեղծմանը, ապա համոզված եմ, որ մարդիկ ի վիճակի են տարբերել պոպուլիզմը, դեմագոգիան և ի վերջո շինծու ուժը իրական սկզբունքային քաղաքական պայքարից և տեսնել, թե որ քաղաքական ուժն է ունակ լուծել երկրի առջև կանգնած բազմաթիվ խնդիրները:


– Այս պայմաններում հնարավո՞ր է, որ փետրվարի 18-ից հանրահավաքների շարք մեկնարկի:

– Ես հիմա չեմ կարող ասել, թե ինչ հաճախականությամբ կանցկացվեն հանրահավաքներ, այդ հարցը դեռ կքննարկվի, բայց այն, որ թե՛ Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը, թե՛ Հայ ազգային կոնգրեսը հաստատակամ կլինեն իրենց գործունեության մեջ` դրանում կասկած չկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում