ԱԺ դահլիճում այս պահին աննախադեպ դատարկություն է տիրում. 131 պատգամավորից ներկա է 24 հոգի, հիմնականում` Ժառանգությունից, ԲՀԿ-ից ու ՕԵԿ-ից։ ՀՀԿ-ից միայն չորս պատգմավոր է դահլիճում։ Այս պահին խորհրդարանում քննարկվում են Մաքսային օրենսգրքի փոփոխությունները. Հիմնական զեկուցողն է ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը։ Ներկա պատգմավորները հարցեր են տալիս նրան ՝ օրենքի փոփոխությունների վերաբերյալ։