Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցեր քննարկվեցին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովի հանդիպման ընթացքում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` դեսպանը նշեց, որ Ղազախստանում այսօր հայկական մեծ համայնք կա` հավելելով, որ հայերը լուրջ ներդրում ունեն երկրի տնտեսական և քաղաքական կյանքում:
Կողմերը հստակեցրին համագործակցության հնարավոր բնագավառները` կարևորելով առկա ներուժն առավելագույնս օգտագործելու անհրաժեշտությունը: Կարեն Կարապետյանը նշեց, որ քաղաքապետարանը պատրաստ է ընդառաջել մայրաքաղաքի զարգացմանն առնչվող բոլոր առաջարկություններին և նախաձեռնություններին:
Երևանի քաղաքապետարան









































