Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

ԱԺ ընտրություններից հետո Մոսկվայի ազդեցությունը ՀՀ-ում կտրուկ զրոյանալու է

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:


– Քաղաքացիական շարժումները, որոնք ավելի շատ բնորոշ են ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրներին, այսօր բուռն զարգացումներ են ստացել բռնապետական կառավարման համակարգ ունեցող արաբական աշխարհի պետություններում: Պարոն Մանուչարյան, իշխանափոխության անհաջող փորձ տեղի ունեցավ նաև Հայաստանում, իսկ ահա Եգիպտոսում, դրանից առաջ Թունիսում հաջողությունն ակներև է: Որտե՞ղ ձախողեցինք…


– Մենք չենք կարող ասել, որ չենք հաջողել, մենք ունեցել ենք մի ֆանտաստիկ հեղափոխություն 1988թ., երբ ձեռք բերեցինք մի վիճակ, որն անդադար մոռանում ենք, և մեզ հատուկ էլ են մոռացնում շատ մարդիկ, արտաքին ուժեր, նրանք, ովքեր շահագրգռված են, որպեսզի մենք մոռանանք ինչ վիճակում ենք եղել: Այն ժամանակ կար հսկայական ջերմություն, և բոլորն իրենց զգում էին շատ ուժեղ, պատրաստ էին ստեղծագործել, անել ամեն ինչ: Մեզ մոռացնել են տալիս, որ այդպիսի վիճակը հնարավոր է, դա մեր միջի չարն է, և որպեսզի մեր այսօրվա արածները նորմալ դիտվեն: Իսկ այսօր մենք «ժամանակակից» մարդիկ ենք դարձել, և աշխարհը դարձել է «չանթելու» աշխարհ, մենք էլ պիտի չանթայություն անենք, պոկենք տանենք ամեն մեկս մեր տուն, իսկ 88-ին հակառակն էր՝ ամեն մեկս իր տնից էր բերում, բերում էր օգնելու փախստականներին, Արցախին, աղետի գոտուն, որովհետև դա էր կարևորը: Այսօր կարևոր է դարձել չանթել- տուն տանելը, ջհանդամ թե ամբողջ աշխարհը և առաջին հերթին մեր երկիրը կփլվի: Որպեսզի այս փիլիսոփայությունը պահպանվի, այն հինը մարդիկ պետք է մոռանան: Մենք թույլ ենք տվել, որ մեր միջի ստորին մարդը խեղդի վերինին, մարդկային մարդու վրա գերիշխող դառնա նյութապաշտ, կենդանական աշխարհի մարդը: Խնդիրները վերագրում ենք այս կամ այն կառավարչին, բայց մոռանում, որ հարցն ավելի խորքային է. ո՞վ է մարդը: Գայլը ուտելով մի ոչխար կշտանում է, մարդը չի կարող սահմանափակվել. օրինակ՝ քանի ջիպ կարող է ուտել հայ մարդը, կամ աշխարհի բոլոր ջիպերն ուտելուց հետո քանի բոինգ կարող է ուտել, դա անսահմանափակ է: Խնդիրը հենց նման բաները սահմանափակելու մասին է:


Արաբական աշխարհում գոյացել է մի համակարգ, որը հաղթահարում է այդ իրավիճակը: Մեզ անընդհատ ներշնչում են, թե «Հիզբոլլահը» շատ հետադիմական շարժում է: Այն սկսվեց իրանական հեղափոխությունից և տարածվեց արաբական աշխարհում: Նրանց հետ մենք նույնացնում ենք կանանց քարկոծելը, ձեռք, ոտք կտրելը, մինչդեռ նրանց հիմնական նպատակն ուրիշ է՝ նրանք փորձում են մարդու մեջ պահպանել մարդկայինը, սահմանափակել նյութապաշտը: Իսկ նյութապաշտությունը դրսևորվում է սեքսի, ունեցվածքի, ուտելիքի և իշխելու ոլորտում: «Հիզբոլլահը» մի կողմից շատ արդար է այսօրվա աշխարհում, պրոգրեսիվ է, զարգացնում է գիտություն և կրթություն, միևնույն ժամանակ այն արդարական, արժեքային համակարգ է ձևավորել: Մյուս կարևոր հանգամանքը արդարականության փնտրտուքն է, որը սկսվել է Արևմուտքում, բայց վերջին մեկ-երկու տարիների ընդվզումները Եվրոպայում վկայում են այն մասին, որ նրանց մոտ էլ է նույն աշխարհը՝ ուղղակի քողարկված: Իսկ մարդկանց վրդովմունքը սկսվեց այն ժամանակ, երբ ճգնաժամ սկսվեց: Նրանք տեսան, որ նույն ջեբկիրությունը Եվրոպայի ֆինանսական համակարգն է՝ ուղղակի քողարկված է բարձր իդեալների տակ, մեր օլիգարխների նման բացահայտ չեն մտնում մարդկանց գրպանները: Եվ քաղաքացիական ընդվզման եվրոպական ալիքը առաջացել է հենց արաբական աշխարհում, և շատ հետաքրքիր է, որ Թունիսի հեղափոխությունը ողջունեց և՛ «Հիզբոլլահը», և՛ Արևմուտքն ու ԱՄՆ-ն, որովհետև ամեն մեկը հույս ունի, որ ինքն է կարողանալու այդ շարժման առաջատարը լինել: Ես կարծում եմ, որ Արևմուտքը այս վիճակում, ինչ կա այսօր, ի վիճակի չէ առաջատար դառնալու:


– Մերձավոր Արևելքում տեղի ունեցող հեղափոխական շարժումները և վարչակարգերի փոփոխությունները ինչպե՞ս կարող են ազդել մեր տարածաշրջանի և մասնավորապես Հայաստանի վրա: 


– Ես կարծում եմ, որ մեծ ազդեցություն կարող է ունենալ Ադրբեջանի վրա, ավելի պակաս Թուրքիայի և Իրանի, որովհետև այնտեղ ես կան ինտենսիվ գործող հականյութապաշտական համակարգեր: Բայց դրանք ազդելու են ոչ միայն այդ հատվածի վրա, այլ նաև այլ տեղերում: Այսօր աշխարհում միակ հատվածը, որը այդպիսի բաներից հեռու է, որտեղ կարծես թե ժամանակը կանգ է առել` դա հետխորհրդային  տարածքն է: Բայց այստեղ դա ունենալու է հսկայական ազդեցություն: Պետք չէ ասել, թե մենք ուրիշ ենք, Մուբարաքը` ուրիշ, իրոք ուրիշ ենք, բայց ոչ դրական իմաստով: Այսօրվա վիճակը պահպանելու պոտենցիալը գնալով ընկնում է, և թե ինչ սրընթացությամբ կարող է զարգանալ  հակառակ պրոցեսը` դժվար է կանխագուշակել: Այդ անհեթեթ հայտարարությունները, թե հայերը սոցիալական բունտ չեն սիրում,  նրանք թողնում մեկնում են, իսկ ո՞վ ասեց, որ դա միշտ է լինելու, ինչ աստիճանի էլ հասցնեն: Հույսերը դրա վրա է, այո, եթե հասցնի մեկնել, միգուցե կգնա երկրից, բայց հսկայական թվով մարդկանց համար շաքարի, հացի և այլ ապրանքների գները շատ ավելի սրընթաց են բարձրանում և ինքն իր երեխային այլևս կերակրել չի կարողանում: Այդ մարդը գերանդին կվերցնի և դուրս կգա փողոց, և դա որ վայրկյանին կլինի` շատ դժվար է ասել: Մենք, ի տարբերություն Եգիպտոսի, որն ավելի խաղաղ է և այնտեղ չկան արտաքին ուժեր, որոնք ցանկանում են այն զավթել, առավել դժվար իրավիճակում ենք գտնվում: Բայց մեզ համար դա կարող է հսկայական աղետի վերածվել, այդ իսկ պատճառով մեզանում ոչ ոք իրավունք չունի թույլ տալ, որ հասնի այն վիճակը, երբ գերանդիով մարդը դուրս գա իր երեխային կերակրելու համար: Մեր կյանքի «հաջողակները»  վերցրել են ինչ կարող էին և փորձում են էլի ու էլի վերցնել, հասնելով այն իրավիճակին, որ մարդը ուտելու բան չունի, և շարունակել այս վիճակը չի կարելի: Կգտնվեն շատերը, ովքեր կկազմակերպեն այդ հուզումները, կլինեն նաև դրսից: Փառք Աստծու, որ կազմակերպիչը Կոնգրեսն է կամ այլ քաղաքական ուժ, որի հետ կարող ես խոսել, բանական զրույց վարել, բայց վաղը կարող են հայտնվել նաև դրսի կազմակերպիչներ, որոնց հետ ոչ ոք ոչ մի զրույց չի կարող վարել, որովհետև չգիտենք դա ինչ է և ինչ է ուզում: Այս ամենը պետք է բոլորին զգուշացնի, քաղաքական էլիտան պետք է հասկանա, որ ինքը միայն նրա համար չի, որ իրար հրմշտելով փորձի զավթել իշխանությունը կամ տաքուկ տեղերը, որոնք եկամուտ են բերում:


– Ւսկ Ձեր կարծիքով, քաղաքական էլիտան չի՞ գիտակցում, որ կրիտիկական պահը հասունացել է: 


– Մի արաբական բառակապակցություն կա, որը մեզ մոտ փոքր-ինչ այլ երանգով է օգտագործվում՝ իշ ալլահ: Բոլորի մոտ այդ իշ ալլահ վիճակն է՝ Աստված մեծ է, այս մի բանն էլ կանցկացնենք, կգնա: Հիմա մի քանի բան կմարսեն, իսկ այ մեկի վրա կանգ կառնեն, և այդ դեպքում կսկսվի սարսափելի բան: Պետք չի ստեղծել պրոբլեմային վիճակ, պետք չի այդ ամենին հասցնել: Մենք մոտեցել ենք շատ վտանգավոր եզրին:


– Հայաստանում կա մի մտայնություն, որ այստեղ ամեն ինչ որոշվում է դրսից և ոչ մի բան առանց դրսի «դաբրոյի» չի արվում: Թունիսում և Եգիպտոսում կատարված դեպքերն ապացուցեցին, որ այդ մարդիկ այլևս չեն ենթարկվում աշխարհաքաղաքական մեծ խաղացողներին և իրենց ապագան իրենք են փորձում կառուցել: Ինչո՞ւ մեզանում այս իրավիճակն արմատախիլ չի արվում:


– Դա ոչ թե Հայաստանի մտայնությունն է, այլ Հայաստանի քաղաքական էլիտայի, որովհետև այն գնալով կորցրեց իր նորարարական հոգին, իր մտավոր կարողությունները և այսօր բավականին խղճուկ վիճակում է: Թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխող էլիտայի նպատակները հաճախ միմյանցից չեն տարբերվում և շատ սահմանափակ են՝ զավթել իշխանության և հարստության լծակներ: Այս վիճակում գտնվողները շատ դժվար են խնդիրներ կարգավորում նորացող աշխարհի պայմաններում: Իսկ քանի որ ժողովուրդն էլ կարդում է այդ էլիտայի արտահայտած մտքերը, նրա մոտ էլ է նույն մտայնությունը առաջանում: Ճիշտ է, մեզ մոտ հասարակության մեջ բավականին գրագետ շերտեր կան և ոչ միայն ֆեյսբուքային երիտասարդության շրջանակներում, այլ նաև գավառներում, որտեղ մեզ թվում է, թե ոչինչ չկա: «Մենք ենք մեր սարերի» մեջ նկարագրված մարդիկ, որոնք կան այսօրվա հայկական գյուղում, ավելի խորն են այսօրվա աշխարհի ըմբռնումների մեջ, քան թե մեր քաղաքական էլիտան: Նրանք տեսնում են, որ այս իրավիճակն ավարտված է և ճիշտ խոսք է պետք ասել, իսկ այդ խոսքը պիտի ասի էլիտան, քանզի գյուղացին չէ այդ խոսքն ասողը: Իսկ եթե էլիտան չկարողացավ, ապա ճշտանման խոսք հնչեցնելու են դրսից վարձատրվող կետերը և դրսի նպատակները ապահովող կետերը:


– 2011թ. Հայաստանում նախընտրական տարի է: Պարոն Մանուչարյան, Ձեր կարծիքով, քաղաքական դաշտում ի՞նչ տրանսֆորմացիաներ են սպասվում:


– Կա հավանական երկու տարբերակ. որ կամ այս ընթացքում ոչինչ չի լինի, որի հավանականությունը, սակայն, ես ավելի ցածր եմ գնահատում, քան շատ բան լինելու հավանականությունը: Իսկ եթե ոչինչ չլինի, ամեն ինչ մնա նույնը, ոչ մի հրաբուխ չժայթքի, ապա այդ դեպքում ուժերի հարաբերակցությունը Հայաստանում շատ լավ երևում է: Այսօր մեր քաղաքական կյանքը կարգավորվում է դրսից և հիմնական խաղացողները երկուսն են՝ մի կողմից Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան, մյուս կողմից` Ռուսաստանը: Ռուսաստանն ակնհայտ պարտվում է, որովհետև նրա հետ աշխատելու ձևն արդեն գտել են՝ աչքի առաջ կախում են վարագույր, որի վրա գրված է ռուսամետ, հետո բոլորը սկսում են գոռալ, թե ողջ Հայաստանը Ռուսաստանինն է, մի երկու աչք ծակող բաներ էլ կան՝ ռազմաբազա, սահմանապահ զորքեր: Այս իրավիճակում, երբ Հայաստանում ընթանում են տրանսֆորմացիոն գործընթացներ, որի առաջնորդները ամերիկացիներն ու անգլիացիներն են, ես համոզված եմ, որ դրանց ավարտին ԱՄՆ-ը և Անգլիան ամբողջությամբ կիշխեն այս տարածաշրջանում, ինչպես Եգիպտոսում: Մուսուլմանները լինելու են Եգիպտոսի իրական կառավարիչները, բայց Բարադեին լինելու է այն հիմնական տուրքը  անգլոսաքսերին, որպեսզի իրենցից չնեղանան  և «ատոմային ռումբ» չնետեն Եգիպտոսի վրա, մինչև նրանք ի վիճակի կլինեն բացահայտ երևալ: Նույն գործառույթը ԱՄՆ-ն և Բրիտանիան տանում են այստեղ Ռուսաստանի հանդեպ: Կովկասյան տարածաշրջանը տարանցիկ միջանցք է թե՛ էներգակիրների, թե՛ գլոբալ աշխարհի նյութափոխանակության համար: Այս տեսակետից այս միջանցքը շատ կարևոր է, և հիմա դրա առավել տերը Ռուսաստանն է: Եթե նախկինում նա ուներ երկու փական՝ Օսիան և Ղարաբաղը, ապա այսօր մնացել է մեկը. Ռուսաստանի ազդեցությունը ղարաբաղյան կոնֆլիկտի վրա առավելագույնն է, և նա կարող է որևէ խնդրի ժամանակ փակել այդ միջանցքը կամ բաց թողնել: Իսկ այս միջանցքը շատ կարևոր է Արևմուտքի համար: ԱՄՆ-ն և Անգլիան պայքարում են, որ այդ փականը վերածվի սեփական փականի, իսկ դա էլ կլինի այն ժամանակ, երբ Հայաստանի իրական տերը դու ես: Այդ պարագայում շատ լավ է, որ Հայաստանի վրա գրված է, թե տերը Ռուսաստանն է, բայց իրական տերը ամերիկացիներն են, և երբ այդ փականի հետ մի բան լինի, Եվրոպան պետք է նեղանա Ռուսաստանից և ոչ թե ԱՄՆ-ից: Սա արդեն բարձրագույն պիլոտաժ է, և ես համարում եմ, որ խորհրդարանական ընտրություններից հետո Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում կտրուկ ընկնելու է, համարյա զրոյին մոտ, իսկ նախագահականից հետո զրոյանալու է:


– Այդուամենայնիվ այսօրվա դրությամբ Հայաստանում կարծես թե հարցեր լուծողը Ռուսաստանն է, և քաղաքական ուժերից շատերը գնում են Ռուսաստան, որպեսզի այնտեղից աջակցություն ստանան: Կոալիցիոն ԲՀԿ-ն ևս աշխատանքներ է տանում Ռուսաստանի հետ: Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ Ռուսաստանը ցանկանա առաջիկա ընտրություններում ՀՀԿ փոխարեն առաջատար տեսնել ԲՀԿ-ին:


– Ռուսաստանից բոլորը վախենում են, որ կարող է դառնալ շատ ազդեցիկ ու հանկարծ մտնի ու այստեղ սկսի անզգույշ շարժումներ անել, և այժմ փորձում են չեզոքացնել այդ անզգույշ շարժումները կամ էլ այնպես անել, որ դրանք ծառայեն հօգուտ իրենց: Ռուսաստանը մի անգամ արդեն արեց այդ բանը՝ 2007թ. ընտրություններում նա միջամտեց, որպեսզի հաղթող լինի ոչ թե ԲՀԿ-ն, այլ ՀՀԿ-ն: Քոչարյանը ցանկանում էր, որ ձևավորի մի իշխանություն, որի վրա ինքը կհրավիրեր իր իշխանությունը, ինչի վրա էլ Սերժ Սարգսյանը դառնում է նախագահ: Մինչդեռ Ռուսաստանը որոշեց հակառակը, քանի որ Սարգսյանը ռուսամետ է, իսկ քոչարյանը ոչ, չնայած դերաբաժանումն այսպես է՝ նա, ով նախագահ է` կոնպլեմենտար է, մյուսը՝ ռուսամետ: Սակայն մեզ մոտ քաղաքական ուժերը ոչ մեկինն էլ չեն, այլ փողինն են և իշխանությանը, և այն կետերը, որտեղից կարող են ստանալ, դրանցն էլ կլինեն: Ռուսաստանը իշխանությունը հանձնեց ՀՀԿ-ին` որպես ռուսամետ Սերժ Սարգսյանի կուսակցություն: Սակայն վերջերս ռուս մի բարձրաստիճան պաշտոնյա Հայաստանում բոլորին հարց էր տալիս, թե եթե ադմինիստրացիան մտնի խորհրդարան առաջարկով, որ Հայաստանը դառնում է ՆԱՏՕ-ի անդամ, ո՞վ կլինի այն պատգամավորը, որը կասի, թե դա հակասում է Հայաստանի ազգային շահերին և մեր ստրատեգիական դաշնակից Ռուսաստանի շահերին: Պարզվում է` նման պատգամավոր չի գտնվել, չկա ոչ մեկը, սա է իրական ռուսաստանամետության վիճակը այսօրվա խորհրդարանում:


– Իսկ ընտրությունների ժամանակ որո՞նք են լինելու հիմնական լծակները:


– Ստանդարտ, այդ իմաստով իրական փոփոխություններ չեն լինելու, միգուցե մի ձևը մի քիչ ավելանա, մյուսը պակասի, բայց ընտրությունները Հայաստանում ստանդարտ են անցնում, ողջունվում են եվրակառույցների կողմից` որպես ևս մեկ մեծ քայլ դեպի առաջատար մարդկություն, որովհետև այս վիճակը հարմար է արևմտյան աշխարհի լիդերներին, որովհետև բերում է նրանց անդադար հզորացմանը:


– Տիգրան Կարապետյանի ֆենոմենը ինչպե՞ս կբացատրեք. ի՞նչ է դա և ինչի՞ համար է ստեղծված:


– Ամեն մի քաղաքական ուժ իր ով և ինչ լինելը ցույց է տալիս: Ուղղակի Տիգրան Կարապետյանի ֆենոմենը շատ հետաքրքիր է այն իմաստով, որ բոլոր նրանք, ովքեր համոզված էին, որ միայն կայացած քաղաքական ուժերը հիմա կարող էին ինչ-որ բան անել, այժմ տեսնում են այլ պատկեր: Սա առաջին հերթին ահազանգ է այդ տեսակետից, որ ժողովուրդը մեծագույն սպասման մեջ է, որ նա չի թողնելու, որ իրեն էժան բաներով խաբեն: Շատ կարևոր է, որ գնում է ժողովրդական զանգվածների կազմակերպում և բարձրացում` անկախ նրանից, թե ով է դա կատարում: Իհարկե, կարևոր է, որ այդ գործն իրականացնում է հայտնի մարդը: Այս պարագայում կարևոր չէ, թե Տիգրան Կարապետյանի, կամ մեկ ուրիշի ուժը որտեղից է: Իսկ իր վարած քաղաքականության բուն էության վերաբերյալ, կարծում եմ, շատ շուտով ցույց կտա հենց ինքը` Տիգրան Կարապետյանը:  


– Շատերի կարծիքով, Տ. Կարապետյանը խլել է Հայ ազգային կոնգրեսի ընտրազանգվածի մի մասը: Պարոն Մանուչարյան, որտե՞ղ է թերացել ՀԱԿ-ը, որ իր տեղը այսօր փորձում է մեկ այլ ուժ գրավել:


  Ակնհայտ է մի բան, որ կա հսկայական ժողովրդական դժգոհություն, կա մեծ ցանկություն, որպեսզի լինի հասկանալի, պարզ, տանող ուժ և այդ ուժն իրականացնի փոփոխություններ: Կոնգրեսը վերցրեց իր վրա այդ ֆունկցիան և չկարողացավ հասնել հաջողության: Ապագա հաջողությունը, որը խոստանում է Կոնգրեսը, այնքան համոզիչ չէ մարդկանց համար, հակառակ դեպքում մենք կտեսնեինք, որ ժողովուրդը հավաքված իրականացնում է դա: Իսկ ամեն մի քիչ թե շատ ադեկվատ նոր առաջացած խմբավորող ուժ, ինչպես Տիգրան Կարապետյանն է, հավաքում է ժողովրդին: Նա կարողացավ քիչ թե շատ համապատասխան ահազանգ հնչեցնել: Այս ժողովուրդն ու երկիրը ոչ մեկին որպես օժիտ տրված չէ, կյանքն ընթանում է իր ընթացքով, և ով կարողանում է այդ պահին համահունչ ծրագիր է ներկայացնում, կամ որպես այդ ծրագրի ուղի ներկայացնում է հենց իրեն: Բոլորը, այդ իմաստով ազատ են իրենց ընտրության և գործերի մեջ, իսկ ժողովուրդն էլ դատավորն է, թե ով է տանողը, ով է առաջատարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում