ՀՅԴ չի մասնակցելու ՀՀ 5-րդ գումարման ԱԺ նախագահի և փոխնախագահների ընտրությանը: Այս մասին խորհրդարանում հայտարարել է ՀՅԴ ԱԺ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
Նա, այնուամենայնիվ, հաջողություն է մաղթել նոր ընտրվող ԱԺ նախագահին և հորդորել հարգել ԱԺ կանոնակարգ օրենքը և հավասարաչափ հնարավորություններ տալ բոլոր խմբակցություններին:
«Անցյալի դառը փորձից ելնելով մենք հույս ունենք, որ դուք կանեք ամեն ինչ, որպեսզի պահպանվի ԱԺ կանոնակարգ օրենքը»,- ասաց դաշնակցական պատգամավորը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի