«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այսօր չի մասնակցել հինգերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին։
Հիշեցնենք, որ երեկ ԿԸՀ-ում տեղի ունեցած մանդատների հանձնման հանդիսավոր արարողությանը ևս Գագիկ Ծառուկյանը ներկա չի եղել և նրա փոխարեն մանդատը ստացել է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: