ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի առաջին կետի համաձայն՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ մայիսի 31-ին, հանրապետության նախագահին է ներկայացրել ՀՀ կառավարության հրաժարականի դիմումը:
Այդ մասին այսօր, կառավարության նիստի ընթացքում հայտարարել է ինքը՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նրա տեղեկացմամբ` կառավարության անդամները պարտավոր են շարունակել իրենց պարտականությունների կատարումը` մինչև նոր կառավարության ձևավորումը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի