«Ձևի հետ համաձայն չեմ, բայց այն, որ փողոցային առևտուրը Երևան քաղաքում պիտի վերանա, դրա հետ համաձայն եմ»,- անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի՝ փողոցային առևտուրն արգելելու մասին որոշմանը՝ կարծիք հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:
Հարությունյանը նշեց, որ պետք է հնարավորություն տրվեր, որպեսզի մարդիկ տեղյակ լինեին, որ որոշակի ժամանակ հետո փողոցային առևտուրը վերանում է:
Ընդհանուր առմամբ, օմբուդսմենի խոսքերով, սպառողների իրավունքները Հայաստանում երբեք բավարար երաշխավորված չեն լինի, քանի դեռ տնտեսական համակարգը մենաշնորհային է: