Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պաշտոնական այցով գտնվելով Ղրղզստանում, ձեռք է բերել համաձայնություն, համաձայն որի՝ երկու երկրների քաղաքացիներն այլևս կարիք չեն ունենալու մուտքի արտոնագիր ունենալ փոխադարձ այցելությունների ժամանակ:
Այս մասին հայտարարել են Ղրղզստանի վարչապետ Ալմազբեկ Աթամբաևը և Թուրքիայի վարչապետը: Ըստ վարչապետների` հանդիպումը բավականին արդյունավետ է եղել: Ստեղծվել է նաև միջպետական թուրք-ղրղզական խորհուրդ, որի հիմնական գործառույթն է լինելու Ղրղզստանում բարեփոխումներին, ինչպես նաև այդ երկրում ներդրումներին աջակցելը:
Աթամբաևը նաև շեշտել է, որ իրենք քննարկել են Ղրղզստան, Թուրքիա, Ռուսաստան եռակողմ համագործակցության հնարավորությունը: «Այդ համաձայնությունները բոլոր երկրներին օգուտ կտան»,- ասել է նա: