Թբիլիսիի ոստիկանությունը հետաքննություն է սկսել Հայաստանի 3 քաղաքացիների` Հովհաննես Հովհաննիսյանի, Արմեն Սարգսյանի և Կարեն Կարապետյանի նկատմամբ:
Նրանք մեղադրվում են կեղծ կրեդիտ քարտերի օգտագործման մեջ: Նախաքննությամբ պարզվել է որ նրանք Թբիլիսիի մի շարք խանութներից այդ քարտերով թանկարժեք հեռախոսներ և համակարգչային տեխնիկա են գնել:
Новости-Грузия-ն հաղորդում է, որ Կարապետյանը, Հովհաննիսյանն ու Սարգսյանը Վրաստան են ժամանել հունվարի 25-ին` հատուկ կեղծ քարտերով առևտուր անելու համար:
Գնված ողջ տեխնիկան և կեղծ քարտերը առգրավված են: Հայաստանի քաղաքացիներին մինչև 7 տարվա ազատազրկում է սպառնում: