Վրաստանի Կախեթի մարզում տեղացած առատ ձյունը լուրջ վնաս է հասցրել էներգետիկ համակարգին, ինչի հետևանքով մոտ 20 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի:
Վթարների վերականգնման համար համապատասխան բրիգադներ են ուղարկվել,- հաղորդում է day.az-ը՝ հղում անելով «Էներգոդիստրիբուցիա Կախեթի» ընկերության մամլո ծառայության ղեկավարին:
Սակայն էներգամատակարարումն ամբողջությամբ վերականգնելու մասին տեղեկություններ չկան: