Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Լֆիկն այդ ինչ հզոր ուժի տեր մարդ է, որ ինչ ուզում՝ անում է

«Փակ շուկա»-ի կամարաձև տանիքի քանդման հարցը շարունակում է մտահոգիչ լինել երևանցիների համար: Ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող մարդիկ հանդես են գալիս իրենց կոչերով` փրկել Երևանի կոլորիտը հանդիսացող պատմամշակութային կոթողը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանը ևս իր մտահոգությունը հայտնեց «Փակ շուկա»-ի կամարաձև տանիքի քանդման վերաբերյալ:

Նա ցավով հիշեց, թե ինչպես է ժամանակին օգտվել այդ շուկայից: Ըստ նրա` ամենամտահոգիչն այն է, որ նույնիսկ տարել են շուկայի ճակատային հատվածում չուգունից ձուլված հետաքրքիր ռելիեֆները. «Ո՞վ է տարել այդ ռելիեֆները, ամբողջ շուկայի ճակատով մեկ ձուլված էր, դրանց վրա քանդակագործներ էին աշխատել, այդ ինչ գեղեցիկ ռելիեֆներն էին, ինչ զգուշությամբ, ինչ վարպետությամբ, ինչ սիրով էին դրանք ձուլված: Չէ՞ որ մենք Երևանն էինք կառուցում: Ինչու՞ է այսպես»: Քանդակագործը նշեց, որ հսկայական մի շենքը քանդում են և ասում, որ թույլտվություն չկա: Նրա խոսքերով` անհասկանալի է` ով է իրավունք տվել, այդ ի՞նչ զորեղ մարդիկ են, այդ ո՞վ տանիքը քանդեց, բոլորը զարմացել են:

«Պատկերացրեք` ինչ ծածկ էր շուկայի ծածկը: Ահավոր մեծ ծածկ էր, մի գիշերով եկան քանդեցին: Ես ուղղակի զարմանում եմ` ինչ զորեղ մարդիկ են: Ինչ ասեմ` անզոր ենք կախարդական ուժերի դեմ: Լսել եմ, որ նորից Լֆիկն ուզում է «Երևան City» սուպերմարկետ կառուցի, շատ սխալ է: Լֆիկն այդ ի՞նչ հզոր ուժի տեր մարդ է, որ ինչ ուզում՝ անում է»,- ասաց Լ. Թոքմաջյանը` հավելելով, որ Երևանում նման խնդիրները համատարած են, և գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի վրա մեծ բեռ է դրված, քանի որ նա չգիտի, թե որ անօրինականության հետևից վազի: Ուստի, կարծիք հայտնեց, որ բոլորը պետք է աջակցեն երիտասարդ քաղաքապետին, քանի որ ստեղծված իրավիճակում հենց բոլորն են մեղավոր: Հայտնի քանդակագործն իր մտահոգությունը հայտնեց նաև իր հեղինակած Կարաբալայի արձանի տեղափոխության վերաբերյալ. «Կարաբալայի արձանն ապօրինի ձևով գալիս են Աբովյան փողոցից տանում: Ո՞վ է թույլ տվել»։

Հիշեցնենք, որ «Փակ շուկայի» տանիքի քանդման տեղեկությունները տարածվեցին կիրակին երեկոյան, որից հետո հենց հաջորդ օրը հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ոստիկանություն, զուգահեռ ստեղծվել է նաև հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի ստեղծված իրավիճակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում