Thursday, 25 04 2024
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո

Տիգրան Սարգսյանը Մեդվեդևի հետ քննարկել է ազատ առևտրի գոտու մասին օրենքը

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցազրույց է տվել հայաստանյան լրատվամիջոցներին.

-Պարոն վարչապետ, սա Ձեր առաջին հանդիպումն էր Մեդվեդևի հետ վարչապետի պաշտոնում: Ի՞նչ հարցեր քննարկվեցին:

Մենք անդրադարձանք մեր միջկառավարական հանձնաժողովի օրակարգային խնդիրներին, որոնք վերաբերվում են տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը: Առաջին հերթին քննարկեցինք Վերին Լարսին վերաբերվող խնդիրները, որպեսզի մենք կարողանանք ունենալ արդյունավետ մաքսային ծառայություն, ինչը էապես կհեշտացնի Հայաստանի Հանրապետությունից ապրանքների արտահանումը Ռուսաստան և այս խնդրում Ռուսաստանի վարչապետը խոստացավ, որ մեզ կօժանդակի, որպեսզի հնարավորինս շուտ Վերին Լարսում մաքսային ծառայությունը ակցիզային ծառայություն բացի: Սա էական է մեզ համար, որովհետև նվազեցնում է ծախսերը արտահանողների համար և արտահանման ավելի մեծ ծավալներ է հնարավոր իրականացնել:

Երկրորդ, մենք քննարկեցինք ազատ առևտրի գոտու մասին օրենքը, որը Հայաստանի Ազգային Ժողովը ընդունել է և կնքել ենք պայմանագիր Սիտրոնիքիսի հետ, որը դարձել է ազատ գոտու օպերատոր և սկսել է արդեն բիզնես ծրագրեր իրականացնել և մշտապես գտնվելու է ուշադրության կենտրոնում:

Երրորդ խնդիրը, որ մենք քննարկեցինք, վերաբերում է Ռոսագրոլիզինգի հետ պայմանավորվածությանը: Հայաստանում պետք է ստեղծենք դուստր ձեռնարկություն և դրա համար անհրաժեշտ է Ռուսաստանի կառավարության որոշումը, որով ռուսական կողմը պետք է թույլ տա կապիտալի արտահանումը Հայաստան: Եղավ Ռուսաստանի Դաշնության վարչապետի հանձնարարականը, որ այս հարցում սեպտեմբերին կայանալիք բյուջետային քննարկումներում այն արտացոլվի: Մենք շահարգրգռված ենք լիզինգային ընկերությունների գործունեության մեջ, որովհետև այդ ընկերությունները կկարողանան մեր գյուղատնտեսությանը մատակարարել գյուղտեխնիկա:

-Պարոն վարչապետ մոտ մեկ տասնյակ հարցեր քննարկվեցին նիստի օրակարգում: Ինչպիսի՞ արդյունքներ կարելի է ակնկալել:

Մեր բոլոր համաձայնագրերը հեշտացրել են հարաբերությունները մեր երկրների միջև: Բոլոր երկրների համար ստեղծվում են ընդունելի խաղի կանոններ և այդ տեսակետից մեր գերատեսչությունները, մեր քաղաքացիները այդ ընդհանուր նորմատիվային դաշտում կարող են ավելի ազատորեն շփվել: Դրանք վերաբերվում են սպորտին, կրթությանը, էներգետիկային, նոր տեխնելոգիաներին: Գրեթե չկա ոլորտ որտեղ մենք չունենանք այդպիսի համաձայնագրեր: Բնականաբար այս ամենը խթանում է ինտեգրացիոն գործընթացները ԱՊՀ շրջանակներում:

-Երեկ հանդիպել եք նաև Թուրքմենստանի նախագահին: Ինչպիսի՞ պայմանավորվածություններ է ձեռք բերվել:

Մենք պայմանավորվեցինք, որ Հայաստանը աջակցելու է Թուրքմենստանին միջազգային ասպարեզում պայմանավորվածությունների իրագործման հարցում: Մասնավորապես խոսքը գնում է էներգետիկայի բնագավառում ոլորտի մատակարարման անվտանգության հայեցակարգերի մասին, որ Թուրքմենիան առաջ է քաշում: Մենք խոստացանք, որ կօժանդակենք միջազգային ատյաններում՝ մասնավորապես ՄԱԿ-ում, որպեսզի ընդունվեն համապատասխան կոնվենցիաներ: Երկրորդ հարցը, որտեղ նրանք ակնկալում են մեր աջակցությունը վերաբերվում է բնապահպանության խնդրին:

Քննարկեցինք նաև մի շարք տնտեսական հարցեր. մասնավորապես մենք Թուրքմենիայից ներմուծում ենք թեթև արդյունաբերության համար հումք: Կա համագործակցության մեծ ներուժ:Մենք պայմանավորվեցինք, որ այս հարցը ընդգրկվի միջկառավարական հանձնաժողովի օրակարգում և կքննարկենք համատեղ ձեռնարկություններ ստեղծելու հեռանկարը:

Երկրորդը, տուրիզմի զարգացման խնդիրն է: Մենք շահարգրգռված ենք, որ տուրիստական հոսքեր լինեն Թուրքմենիայից Հայաստան և այդ տեսակետից չափազանց կարևոր է, ուղիղ չվերթի կազմակերպումն Աշխաբադից Երևան: Այս հարցը նույնպես կքննարկվի: Ինչպես նաև փոխանցեցի Հայաստանի Հանրապետության նախագահի հրավերքը Թուրքմենիայի նախագահին այս տարի այցելել Հայաստան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում