Thursday, 18 04 2024
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»

Օր կգա, որ ԲՀԿ-ն էլ իշխանական լծակներ կունենա

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խորհրդարան գնում է նույն ծրագրերով, ինչ ընտրարշավի ընթացքում ներկայացրել է հասարակությանը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում մանդատների հանձնման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ նորընտիր պատգամավոր Վարդան Օսկանյանը:

«ԲՀԿ-ն խորհրդարանում լինելու է այն, ինչ արդեն ասվել է, ճշտին ճիշտ ենք ասելու, մեր կարծիքով, սխալին սխալ ենք ասելու: Հիմնականում փորձելու ենք իրական փոփոխություն բերել մեր հասարակության մեջ: Ընտրարշավի ընթացքում ԲՀԿ-ն խոսել է իսկական փոփոխություններից՝ և՛ քաղաքական, և՛ սոցիալական, և՛ տնտեսական դաշտում, ժողովրդին խոստումներ է տվել, խոսել է ծրագրերից և խորհրդարանում էլ իր գործունեությամբ հետամուտ է լինելու այդ ծրագրերի իրականացմանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Հարցին՝ մտավախություն չկա՞, որ ՕԵԿ-ի ճակատագրին կարժանանան, Օսկանյանը պատասխանեց. «Ո՛չ, այդպիսի մտահոգություն չկա: ԲՀԿ-ն շարունակելու է մնալ այլընտրանք՝ այսօրվա գործող իշխանություններին, շարունակելու է մնալ այլընտրանք՝ խորհրդարանում քաղաքական մեծամասնությանը, և մենք շարունակելու ենք, փորձել իրականացնել մեր ծրագրերը: Եթե կբերվեն օրենքներ, որոնք, մեր տեսանկյունից, համապատասխանում են հասարակության շահերին, կաջակցենք այդ օրենքների անցկացմանը, եթե չեն համապատասխանում մեր ծրագրերին, և գտնում ենք, որ հակասում են ժողովրդի շահերին, կպայքարենք դրա դեմ ու կփորձենք փոփոխություններ մտցնել և մեր դիրքորոշումը քվեարկությամբ կարտահայտենք»:

Թե ինչո՞ւ է խուսափում «ընդդիմություն» բառն օգտագործելուց հարցին էլ Օսկանյանը պատասխանեց. «Արդեն ասվել է՝ մենք կլինենք կառուցողական դաշտում, բայց կլինենք այլընտրանք՝ այսօր գործող իշխանություններին, որովհետեւ իշխանության լծակները գտնվում են քաղաքական մեծամասնության մոտ՝ կառավարության մոտ, ԲՀԿ-ն ինչպես ընտրապայքարում է հանդես եկել, այնպես էլ կշարունակի»:

Օսկանյանը վաղ համարեց խոսել նախագահի իրենց թեկնածուի հնարավոր տարբերակի մասին ու հավելեց, որ այն փաստը, որ հնարավոր չի եղել ընդհանուր լեզու գտնել ու կոալիցիա կազմել, նշանակում է, որ ծրագրերի մեջ կան էական տարբերություններ:

Նա չասաց նաև, թե ով է առաջարկել կոալիցիա կազմել.«Բացարձակապես կապ չունի, ով ինչ է առաջարկել, դուք էլ լսեցիք, որ ՀՀԿ-ն հայտարարեց, որ բոլորի հետ երկխոսության մեջ է մտել: ԲՀԿ-ն էլ է երկխոսություն ունեցել, փորձել է իր ծրագրերն առաջարկել, բայց երբ չի ստացվել, կոալիցիա չի կազմվել: Այս իրավիճակից, կասկած չունենք, շահելու է երկիրը, հասարակությունը, խորհրդարանի աշխատանքը: Այսօր մենք շատ ավելի մոտ ենք իրական խորհրդարանին, քան երբևէ եղել ենք»: Արձագանքելով այն դիտարկմանը, թե որոշ շրջանակների պնդմամբ՝ 6 ամիս հետո, ԲՀԿ-ն կրկին կոալիցիա է մտնելու, Օսկանյանն ասաց, որ դրանք կարծիքներ են, ուրիշ հարցեր՝ հավելելով, որ ԲՀԿ-ն իսկական փոփոխություններ է ուզում բերել՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական դաշտում. «Կշարունակենք մեր պայքարը փոփոխության համար, օրը կգա, որ կունենանք իշխանական լծակներ»:

Ինչ վերաբերում է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի ասածին, թե չի բացառվում, որ ԲՀԿ-ն կունենա պորտֆելներ, պարոն Օսկանյանն ասաց. «Այս պահին ոչ մի պորտֆել չկա»:

Ի պատասխան այն հարցին, թե Ռոբերտ Քոչարյա՞նն էր կոալիցիա չմտնելու պատճառը, Վարդան Օսկանյանը ծիծաղեց:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում