ՀՀԿ մեծամասնական ցուցակով հինգերորդ գումարման ԱԺ պատգամավոր ընտրված Գարեգին Նուշիկյանը խորհրդարանական գործունեության ընթացքում պատրաստվում է մի շարք հարցեր բարձրացնել, այդ թվում՝ տնտեսական բնույթի: Այս մասին նա ասաց այսօր ԿԸՀ-ում նորընտիր պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ:
Լրագրողներից մեկի հարցին՝ հավաստի՞ են լուրերը, որ ընտրություններից հետո իր և Սուքիասյանների ընտանիքի հարաբերությունները վատթարացել են, նա պատասխանեց. «Բացարձակապես չեն վատթարացել: Համենայնդեպս, ես ինձ նրանց բարեկամ եմ համարում»: