Wednesday, 22 03 2023
ՄԻՊ թեկնածուն՝ անակնկալ. մանրամասներ փակ հանդիպումից. «Ժողովուրդ»
09:56
Auto Draft
Պետք է համբերեք․ «Հրապարակ»
Եթե Երևանի ավագանին երկու շաբաթվա ընթացքում իր կազմից քաղաքապետ չընտրի, կլինեն արտահերթ ընտրություններ
Պարեկային ծառայության պետի թեկնածու են գտել. «Ժողովուրդ»
Հայաստանը կունենա տարածաշրջանի ամենամեծ արևային կայանը
ՀԷՑ-ից հոսանքազրկումների մասին են հայտնում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիան և Իսրայելը շարունակում են հարաբերությունների կարգավորման փորձերը
Ինչ է ասել Բլինքենը՝ լսելով Ալիևի հորինվածքը
01:00
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մարտի 22-ին կմեկնի Բրյուսել
00:45
Աֆղանստանում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
00:30
Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել․ հայտարարություն
ՀՀ նախագահը և «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձել են ընթացիկ և մեկնարկելիք ծրագրերին
00:15
ՌԴ և Չինաստանի ղեկավարները համատեղ երկու փաստաթուղթ են ստորագրել
Տիգրանաշենի ոլորաններում ձորը գլորված բեռնատարի վարորդը մահացել է
Լավրովի սպառնալիքները առարկայացան․ կա մեկ հայ գերեվարված՝ Սև լճի հատվածում
Մտքեր են փոխանակել Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման վերաբերյալ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ կուսակցության վարչության նիստ
Ռուս-ադրբեջանական արշավը՝ ԵՄ դիտորդության դեմ
Տարոն Միրոյանն ու Դավիթ Դալլաքյանը հարցաքննվել և ազատ են արձակվել
23:10
«Չինաստանը Ռուսաստանին ռազմական հանցագործությունների դիվանագիտական ​​ծածկոց է ապահովում». Բլինքեն
Թուրքիան «պլստու՞մ» է չին-ռուսական ծրագրերից․ Էրդողանը հայտարարել է
23:00
ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի ու Մոլդովայի ռուսամետ օլիգարխների դեմ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Նորիկ Սարգսյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության պետ
Թուրքիայի դերի թուլացումը Հրվ. Կովկասում հզորացնելու է Արևմուտքի դերը
22:15
Ղրիմում քաղաքացիական բնակչության համար արյան և դեղամիջոցների պակաս կա
Լավրովի նշած անվտանգային ճարտարապետության մեջ Հայաստանը չունի որևէ տեղ և դեր
21:50
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Բլինքեն-Ալիև հեռախոսազրույց

Ո՞ւմ հրաժարականն են գուժում զանգերը

Փետրվարի 2-ը տխուր օր էր Հայաստանում: Մենք հրաժեշտ տվեցինք Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին: Բայց փետրվարի 2-ը Հայաստանում նաև ուրախ օր է, քանի որ մենք այդ օրը հրաժեշտ տվեցինք Ռոբերտ Քոչարյանի ամենավատ կադրին` Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին: Իսկ գիտենալով, թե ինչ կադր է Քոչարյանն ինքը, կարելի է պատկերացնել, թե ինչ է նշանակում նրա ամենավատ կադր լինելը: Հետևաբար, այդ կադրին հրաժեշտ տալն ուրախալի երևույթ է:

Արմեն Հարությունյանը գնում է Կենտրոնական Ասիա, որտեղ լինելու է ՄԱԿ-ի մարդու իրավունքներով հանձնակատարի հատուկ ներկայացուցիչը այդ տարածաշրջանում: Իսկ ընդհանրապես, փետրվարի 2-ը Հայաստանում շատ սովորական մի օր է, քանի որ Հայաստանից հեռանում է շատ սովորական մի քաղաքացի, որը Հայաստանի ներիշխանական համակարգի համար շատ սովորական մեթոդներով բազմեց օմբուդսմենի աթոռին և հիմա էլ շատ սովորական ձևով առաջնորդվում է «որտեղ հաց, այնտեղ կաց» համահայկական սկզբունքով ու հեռանում Հայաստանից՝ գլուխն ազատելով ավելորդ գլխացավանքներից:

Իսկ հեռանալուց առաջ էլ չի մոռանում իր հաջորդին լավություն անել և զգուշացնում է, որ պետք է պատրաստ լինել մամուլի միջոցով քաղաքական շանտաժի ենթարկվելուն: Երևի թե արժեր, որ մեկն էլ խորհուրդ տար Արմեն Հարությունյանին, թե պետք է պատրաստ լինել գոնե արժանապատիվ հեռանալուն: Նա ակնհայտորեն պատրաստ չեղավ մինչև վերջ արժանապատիվ օմբուդսմեն մնալ և, լինելով Քոչարյանի ամենավատ կադրը, շատ արագ ժամանակում կարողացավ դառնալ Սերժ Սարգսյանի լավագույն կադրերից մեկը:

Առաջնորդվելով այն սկզբունքով, որ իր աշխատանքի լավագույն գնահատականը կլինի թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության դժգոհությունը, Արմեն Հարությունյանն ընդամենը ինքն էլ զզվեց իր աշխատանքից և առաջին իսկ հարմար առիթը օգտագործեց դրանից ազատվելու համար: Եվ իսկապես, թե՛ նալին, թե՛ մեխին խփող իրավապաշտպանի գործը ոչ միայն շրջապատի, այլ նաև հենց իր համար է ըստ էության անտանելի և ատելի:

Այնպես որ, Արմեն Հարությունյանի դեպքում մենք տեսնում են սովորական մարդկային հոգեբանության սովորական կատակլիզմների դրսևորում: Եվ լավ է, որ Հայաստանի օմբուդսմենի պաշտոնը ձերբազատվում է այդ կատակլիզմներից: Միայն թե հույսը քիչ է, որ ձերբազատվում է մեկընդմիշտ, քանի որ նոր օմբուդսմենին նշանակողը կրկին լինելու է այն նույն իշխանությունը, որը նշանակել էր Արմեն Հարությունյանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում