ՀՀԿ-ական նորընտիր պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, իր իսկ խոսքերով, խոստանում է շատ ակտիվ աշխատող պատգամավոր լինել: Այս մասին նա ասաց այսօր՝ ԿԸՀ-ում նորընտիր պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ:
«Թեև նախկինում ԱԺ պատգամավոր չեմ եղել, սակայն աշխատել եմ որպես ԱԺ նախագահի խորհրդական: Այնպես որ, խորհրդարանի նիստուկացը, ներքին հարաբերություններն ու աշխատակարգը ինձ լավ ծանոթ են: Ես ինքս մեծ ցանկություն ունեմ ուժերս օգտագործելու բոլոր այն ոլորտներում, որտեղ մասնագիտական գիտելիքներս կբավարարեն օգտակար լինելու համար: Հատկապես կարևորում եմ միջխորհրդարանական ձևաչափերում, խորհրդարանական դիվանագիտության ոլորտում իմ ներգրավվածությունը, իմ փոքրիկ նպաստը բերելու, որպեսզի մեր երկրի շահերն առավել պահպանված լինեն»,- ասաց նա: