ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հույս ունի, որ նոր՝ հինգերորդ գումարման Ազգային ժողովն էլ ավելի արդյունվետ է աշխատելու: Այս մասին նա ասաց այսօր՝ ԿԸՀ-ում նորընտիր պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ՝ միաժամանակ հավելելով, որ նախորդ՝ չորրորդ գումարման խորհրդարանը ևս շատ լավն էր:
«Արդյունավետ աշխատանքի համար ես շնորհակալ եմ բոլոր 131 պատգամավորներին և ուզում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր պատգամավորներին, ովքեր այս գումարման ԱԺ-ում չեն ընդգրկվել»,- ասաց նա: