Բարձրաստիճան այցերի մասին պատշաճ ժամկետներում տեղեկացնում ենք: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ին ասաց ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը` անդրադառնալով «Առաջին լրատվական»-ի հարցին` արդյո՞ք սեպտեմբերի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով ժամանելու է Հայաստան:
Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը տեղեկացրել էր, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 7-ին, հնարավոր է, կայանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցը Հայաստան: