«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ` Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան պաշտոնանկ է արել երկրի զբոսաշրջության և սպորտի նախարար Էկտոր Լեսկանոյին ու այդ պաշտոնում նշանակելու է մինչ այդ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող հայազգի Լիլիան Քեշիշյանին։
Քեշիշյանը, ով եղել է նաև երկրի խորհրդարանի պատգամավոր, նախարար նշանակվելով կդառնա առաջին հայը, ով հասնում է այդ բարձր պաշտոնին և լինում Ուրուգվայի կառավարության անդամ։
Տարիներ առաջ տիկին Քեշիշյանը ստորագրահավաք էր նախաձեռնել, որպեսզի Եվրամիությունը Թուրքիայից պահանջի ընդունել Հայոց ցեղասպանությունը` եվրաինտեգրման գործընթացը սկսելու համար։
Լիլիան Քեշիշյանը մեկ անգամ այցելել է Հայաստան։