Այս պահին ԿԸՀ-ում իրենց մանդատներն են ստանում Ազգային ժողովի նորընտիր պատգամավորները: ԿԸՀ դեռ չեն այցելել ՕԵԿ-ից «Ժառանգությունից», ՀՅԴ-ից և ՀԱԿ-ից ընտրված պատգամավորները: Այստեղ ներկա են միայն ՀՀԿ-ից և ԲՀԿ-ից ընտրված պատգամավորները:
Նշենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ներկա չէր, թեև, Սամվել Բալասանյանի փոխանցմամբ, հնարավոր է՝ Ծառուկյանը գա: