ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Ի թիվս բազմաթիվ գործառույթների, պետությունն իրականացնում է նաև մի շատ կարևոր առաքելություն՝ ձևավորում է արժեքային համակարգ ու վերջինիս վրա խարսխված բարոյական չափանշներ, նորմեր ու վարքականոն։
Դեռևս Արիստոտելն էր նկատել, որ այն, ինչ արժեք է իշխանավորների շրջանում, անխուսափելիորեն արժևորվում է նաև մյուս քաղաքացիների պատկերացումներում։
Շատ պարզ մի բանաձև, որով միանգամայն բացատրելի է մեր իրականության մեդալի երկու կողմերը՝ զոռբայություն, բռնություն, ցինիզմ, անպատժելիություն, անպատասխանատվություն, ամենաթողություն, մարտնչող տգիտություն….»: