Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Սեպտեմբերի 7-ին Վլադիմիր Պուտինը պետական այցով կժամանի Հայաստան. Կ.Զատուլին

Այսօր կայացավ ԱՊՀ երկրների ինստիտուտի կողմից հրատարակված, մի քանի գլուխներից բաղկացած «Բաց Ռուսաստան. Նոր կերպար տեղեկատվության դարում» գրքի շնորհանդեսը, որտեղ անդրադարձ է կատարված հայաստանյան լրատվամիջոցների կողմից ռուսաստանյան իրականության լուսաբանմանը: Լրագրողների հետ հանդիպմանը այդ գրքին անդրադարձավ քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

«Հայաստանյան լրատվամիջոցներում հայ-ռուսական հարաբերությունների լուսաբանմանը նվիրված նյութերի մեծ մասը դրական լույսի ներքո են, չնայած կան նաև չեզոք ու բացասական շեշտադրումներով նյութեր»,- ասաց նա:

Ասուլիսի մյուս բանախոս՝ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինն իր հերթին նկատեց, որ ուրախ է կրկին գտնվել Հայաստանում: «Հայաստանը նոր-նոր է անցել ընտրական շրջանը: Ռուսաստանում ևս ոչ վաղ անցյալում տեղի ունեցան Պետդումայի և նախագահի ընտրություններ: Իհարկե, շատ կարևոր է, որ այս գործընթացների մեջ չմոռանանք միմյանց մասին:

Կարծում եմ՝ սեպտեմբերի 7-ին կկայանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցը Հայաստան: Նա այս երկրի հանդեպ շատ ջերմ զգացմունքներ է տածում: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը միմյանց հետ շատ լավ ու վաղեմի հարաբերություններ ունեն»,- նկատեց նա:

Կոնստանտին Զատուլինը հիշեց՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի առիթով իրեն ասել է, որ Հայաստանում բոլորն իրենց նախագահ են կարծում, և իշխանությունը դժվարություններ է ունենում տեղեկատվության՝ բաց լինելու պատճառով:

«Մենք բոլորս ուզում ենք եվրոպացի լինել: Հայաստանի մի հարևանն ընդհանրապես ասում է, որ առաջին եվրոպացին է: Իրենց եվրոպացի են ուզում զգալ նաև ադրբեջանցիները: Նույն ցանկությունն ունեն ռուսները: Այսօր հայերն ու ռուսները մեկ ռազմական համակարգի մեջ են:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան սառեցված հակամարտությանը, ապա ռազմական գործողություններ չեն սկսվում ռուսական բազայի՝ Հայաստանում տեղակայված լինելու շնորհիվ: Եռակողմ հանդիպումները կազմակերպվում են հենց ՌԴ ջանքերով: Ադրբեջանն ակնհայտորեն ցանկանում է, որպեսզի միջնորդ երկրներն առաջ տանեն իրեն ձեռնտու դրույթները, սակայն դա նրան չի հաջողվում:

Ժամանակն է, որ Ադրբեջանը հնարավորինս քիչ զգացմունքայնություն ցուցաբերի հակամարտության կարգավորման հարցում: Որոշ մարդկանց պերսոնա նոն գրադա հայտարարելով՝ նա հարցին չի օգնում: Գիտեմ, որ Պուտինը լավ է հասկանում ԼՂ հարցը, իմաստուն քաղաքական գործիչ է, և գուցե շատերը չէին ցանկանա, որ նա կրկին իշխանության գար: Քննարկվում են համագործակցության մի շարք նախագծեր՝ օրինակ՝ ռուսական տիեզերանավով հայ տիեզերագնացի թռիչքի կազմակերպումը և այլն»,- նշեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում