ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ մայիսի 28-ին Կանադայի Սենատում՝ Հայաստանի դեսպանության, Կանադայի Հայկական Ազգային Հանձնախմբի և Կանադայի խորհրդարանում գործող Կանադա-Հայաստան բարեկամության խմբի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ընդունելություն` նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության 94-րդ տարեդարձին:
Բացման խոսքում դեսպան Եգանյանը նշել է, որ 94 տարի առաջ հայերն ապացուցեցին աշխարհին, որ ունակ են ոչ միայն գոյատևելու, բայց նաև հաղթանակելու և վերագտնելու սեփական պետականությունը:
Տոնական հանդիսությանը ներկա են եղել Կանադայի խորհրդարանի և գործադիր մարմնի բազմաթիվ անդամներ, Կանադայում հավատարմագրված դեսպաններ, հայ համայնքի ներկայացուցիչներ: