Friday, 19 04 2024
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին

«Գյուլի հայտարարությունները միջազգային հանրության աչքին փոշի սփռելու համար են»

Գյուլի հայտարարությունները միջազգային հանրության աչքին փոշի սփռելու համար են, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը` անդրադառնալով Աբդուլահ Գյուլի հայտարարությանը, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սառեցված չէ:

Թուրքագետը նշեց, որ սրանք Աբդուլլահ Գյուլի հերթական ելույթներն են, երբ նա փորձում է ցույց տալ, որ ամեն ինչ վատ չէ, դեռ ամեն ինչ շարունակվում է, գաղտնի բանակցություններ են ընթանում. սա պարզապես միջազգային հանրության աչքերին փոշի սփռելու համար է: Ըստ նրա` շատերն, ովքեր իսկապես ռացիոնալ մտածողներ են, հասկանում են, որ դրանք թուրքերի հերթական ցուցադրական ելույթներն են, թիրախը հիմնականում միջազգային հանրությունն է, որ որևէ կտրուկ քայլ երբևէ չձեռնարկի:

«Հակառակն ասելու հնարավորություն կունենայինք, եթե Թուրքիան արձանագրությունների առումով որևէ հստակ քայլ աներ, գոնե քննարկեր ԱԺ-ում, էլ չեմ ասում ընդուներ, գոնե մտցներ ավելի հստակ օրակարգ, անընդհատ հանդես չգար հայտարարություններով, որոնք ուղղված են միջամտելու Ղարաբաղյան կարգավորման գործընթացին, այլ թողներ, որ Ղարաբաղյան հարցը լուծվեր միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- մեկնաբանեց Արտակ Շաքարյանը`հավելելով, որ սրանք են այն քայլերը, որոնք ցույց կտան Թուրքիայի բարի կամքը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ 10-օրյա այցի ավարտին Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը ԱՄՆ կատարած այցի ավարտին նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սառեցված չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում