Tuesday, 09 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Արցախի հայ ճարտարապետության մահմեդական հուշարձանները

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հայրենադարձության մասին, ասաց, որ հայրենիքին տեր լինելու, նկարագիրը պահելու հիմքը հայրենաճանաչությունն է.

«Մարդն ինչպե՞ս կարող է սիրել իր հայրենիքը, եթե չի ճանաչում այն: Կոչերով հնարավոր չէ հայրենիք սիրել: Մանկապարտեզում, դպրոցում և նույնիսկ բուհերում միայն գրքային մակարդակով է հայրենաճանաչությունը, եթե այսպես շարունակվի, շատ վտանգավոր հետևանքներ կարող են լինել:

Վերջին 10-20 տարիների արտագաղթը, իմ խորին համոզմամբ, ոչ մի տնտեսական հիմք չունի, սա գալիս է այն նկարագրից, որի հիմքում հայրենաճանաչությունն է»:

Հուշարձանագետը երկու ուրախալի լուր հայտնեց լրագրողներին. հրատարակվել են «Արցախի հայ ճարտարապետության մահմեդական հուշարձաններ» և «Արցախի հրաշալիքները» գրքերը:

Արցախում բազմաթիվ կառույցներ ու շենքեր կան, որոնց պատվիրատուն, ճիշտ է, մահմեդականներ են եղել, սակայն ճարտարապետներն ու քարագործները հայեր են եղել, բայց այդ շենքերի ու կառույցների մեջ խտացված են հայ մարդու շինարարական կենսափորձը, գեղարվեստական ընկալումները, ճաշակը.

«Արցախի տարածքում, սկսած 14-րդ դարից, կան մոտ երկու տասնյակ մահմեդական հուշարձաններ, որոնք հայ ճարտարապետության գործեր են, կան նաև պարսկական հուշարձաններ, որոնք մինչև 18-րդ դարի վերջեր են հասնում, և տեսնում ենք, որ պարսկական հուշարձանների դեպքում պարսիկ ճարտարապետներ են աշխատել:

Հաջորդ փուլը կովկասյան թաթարների, որ հետո կոչվեցին ադրբեջանցիներ, գյուղական մզկիթներն են՝ կառուցված 19-րդ դարի վերջերից մինչև 20-րդ դարի սկզբները, որոնք զուտ հայ ճարտարապետության նմուշներ են: Թաղբանտ հորինվածքով այդ տները իբրև մզկիթ տարածվել են կովկասյան թաթարների գյուղերում»:

«Արցախի հրաշալիքները» գրքում զետեղված են ձեռակերտ և անձեռակերտ հուշարձաններ:

«Արցախի հուշարձանները» գրքից հուշարձանագետը մի խաչքար առանձնացրեց, որ միաձուլվել է կաղնու ծառին.

«Դարավոր կաղնու ծառին մի խաչքար են հենել, հենել են, ու կաղնին փաթաթվել և իր հովանու տակ է վերցրել այդ խաչքարը, ծառը օրգանապես կապվել է այդ խաչքարին: Կարծես բնության և պատմության միաձուլում է տեղի ունեցել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում