Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

«Քլինթոնի այցի ժամանակ թուրքական իշխանությունները շարունակելու են իրենց մաշված տեսակետը»

Քլինթոնի այցի ժամանակ թուրքական իշխանությունները շարունակելու են իրենց մաշված տեսակետը: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը`անդրադառնալով Աբդուլահ Գյուլի հայտարարությանը, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ավարտված չէ:

Թուրքագետը նկատեց, որ թուրքական բարձրաստիճան պաշտոնյաների մեջ Աբդուլահ Գյուլը միշտ աչքի է ընկել ավելի մեղմ հայտարարություններով և ըստ երևույթին թուրքական վերնախավում նրան հենց այդ դերն է վերապահված, որ նա ավելի քիչ ծայրահեղական հայտարարություններով է հանդես գալիս:

Նրա խոսքով` Գյուլի հայտարարությունը պետք է դիտարկել Հիլարի Քլինթոնի սպասվելիք տարածաշրջանային այցի համատեքստում, քանի որ վստահաբար կարող ենք եզրակացնել, որ Քլինթոնի այցի ժամանակ անպայմանորեն քննարկվող հարցերից են լինելու հայ-թուրքական արձանագրությունները:

« Քլինթոնի դիրքորոշումը մեզ քիչ թե շատ ծանոթ է. մասնավորապես նրա հայտնի արտահայտությունը, որ «գնդակը Թուրքիայի դաշտում է»:

Նաև պետք է դիտարկենք, որ ԱՄՆ-ն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման միջնորդ ամենաակտիվ պետություններից մեկն է և ինչ- որ տեղ նաև պատասխանատվություն է վերցնում այս ամբողջ գործընթացի համար, ուստի Քլինթոնի այս հետաքրքրվածությունը պատահական չենք կարող համարել: Գյուլի այս հայտարարությունը նպատակ ունի հիմք ստեղծել, որպեսզի Քլինթոնի այցի ժամանակ թուրքական իշխանությունները շարունակեն իրենց այն մաշված տեսակետը, թե Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը և դրա համար նաև նշվում է, որ հարաբերությունները վերջնականապես սառեցված չեն»,- մեկնաբանեց Ռ. Մելքոնյանը` հավելելով, որ սա իր խոսքում լուրջ որևէ փաստարկ չի պարունակում, քանի որ իրականում հարաբերությունները սառած են և մտած են փակուղի:

Անդրադառնալով ստատուս քվոյին` ասաց, որ այստեղ նույնպես ակնհայտ է նույն քաղաքականության շարունակությունը, այսինքն` Թուրքիան բացահայտ և՛ ռազմական, և՛ դիվանագիտական օժանադակություն է ցուցաբերում Ադրբեջանին և հենց այդ համատեքստում է նշում, որ ստատուս քվոյի պահպանումը ձեռնտու չէ, այսինքն` Ղարաբաղի դե ֆակտո անկախությունը բնականաբար ձեռնտու չէ Ադրբեջանին, Թուրքիային և նրանց սատարող որոշ ուժերին:

«Ես կարծում եմ, որ Գյուլի արտահայտության մեջ շատ կարևոր և էական հանգամանք է, որ Գյուլը, ըստ էության, անտեսում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, դա ուղղակի միակողմանիորեն խոսում է ստատուս քվոյի մասին` հաշվի չառնելով, որ այս հարցում էականը ժողովրդի ինքնորոշման իրավունքն է և Ղարաբաղի ժողովուրդը կոնկրետ իրականացրել է իր այդ իրավունքը և այստեղ մենք ևս մեկ անգամ ֆիքսում ենք, որ թուրքական քաղաքականությունը վերին աստիճանի երկակի է, այսինքն` նրանք վարում են խիստ երկակի քաղաքականություն»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ 10-օրյա այցի ավարտին Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը ԱՄՆ կատարած այցի ավարտին նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սառեցված չէ:
Նա նաև նշել էր, որ ստատուս քվոն օգտակար չէ ո՛չ Թուրքիային, ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Հայաստանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում