Այսօր առավոտյան ժամը 6-ից սկսվել է Վրաստանի Տկիբուլիի ածխահանքերի աշխատողների լայնածավալ գործադուլը: Դրան նախորդել էր երկուշաբթի անցկացված նախազգուշական երկժամանոց գործադուլը,- տեղեկացնում է Trend-ը:
Հանքափորները պահանջում են իրենց հետ կնքել անժամկետ պայմանագրեր, բարելավել աշխատանքի անվտանգությունը և աշխատավարձերի ինդեքսացիա անցկացնել` գնաճին և ինֆլյացիային համապատասխան:
Նրանց ներկայացրած պահանջներից է նաև 2010-2011 թվերին տեղի ունեցած վթարների հետևանքով զոհերի ընտանիքներին և տուժածներին փոխհատուցում տրամադրելը:
Հանքափորների արհմիության ղեկավարը շեշտել է, որ գործադուլը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն բավարարվել իրենց բոլոր պահանջները: