Բրյուսելում գտնվող Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հանդիպել է Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆուլեին,- տեղեկացնում է Trend-ը:
Հանդիպումից հետո Վաշաձեն տեղեկացրել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են կայունության հաստատման նպատակով Եվրամիության համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ:
Նախարարի խոսքով, շեշտվել են Վրաստանի հաջողությունները ԵՄ-ի հետ մերձեցման հարցում:
Հիշեցնենք, որ անցած տարվա հուլիսին սկսվել է ԵՄ-ի և Հարավային Կովկասի երեք երկրների միջև ասոցիատիվ համաձայնության շուրջ բանակցությունները, որը ներառելու է սերտ համագործակցության մի շարք ուղղություններ` քաղաքական երկխոսություն, արդարադատություն, անվտանգություն, ինչպես նաև տնտեսական հարցեր և առևտուր: