Վրացի հայտնի քրեական հեղինակություն Տարիել Օնիանին Մոսկվայից տեղափոխվել է Կեմերովոյի մարզ, որտեղ կրելու է դատարանի սահմանած 10 տարի պատժաչափը:
Անցած տարվա հուլիսի 19-ին Մոսկվայի դատարաններից մեկը հաստատել էր Օնիանիին ներկայացված` նախնական համաձայնությամբ մարդ առևանգելու և շորթման մեղադրանքները ու 10 տարվա ազատազրկման դատապարտել,- տեղեկացնում է Прайм-крайм գործակալությունը:
Ներկայումս Կեմերովոյի մարզում իրենց պատիժն են կրում օրենքով գողեր Գեորգի Կիպիանին` Պանչո մականունով, և Ավթանդիլ Խեցուրիանին` Բոքսյոր մականունով:
Հիշեցնենք, որ Կեմերովոյի բանտում է մահացել հայ գրականության դասական Միքայել Նալբանդյանը: