ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ մայիսի 28-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպում ունեցավ Կանադայի Միջազգային առևտրի հարցերով խորհրդարանական քարտուղար Ջերալդ Քեդիի հետ (Պահպանողական իշխող կուսակցություն):
Դեսպան Եգանյանը մանրամասն ներկայացրել է հայ-կանադական տնտեսական համագործակցության հիմնական ուղղությունները, նոր ոլորտների զարգացման հնարավոր բնագավառները` մասնավորապես բարձր տեխնոլոգիաների տիրույթում: Երկուստեք ընդգծվել է հայ-կանադական ամուր բարեկամությունը և նպաստավոր հիմքերն երկկողմ առևտրի զարգացման համար: Ջերալդ Քեդին, շնորհակալություն հայտնելով տեղեկատվության համար, պատրաստակամություն է հայտնել աջակցել հնարավոր նախաձեռնություններին: