Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Քոչարյանը մոնստր է․ Գ․Առուստամյան

Քոչարյանը մոնստր է. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Գայանե Առուստամյանը՝ խոսելով հետընտրական շրջանում քաղաքական ուժերի հնարավոր վերադասավորումների և համագործակցության մասին:

Անդրադառնալով ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցությանը՝ նա ասաց, որ ԲՀԿ-ն իր գործուն քայլերով պետք է ապացուցի, որ իսկապես Գագիկ Ծառուկյանի խոսքը գործ է, այլ ոչ թե խաղ, որը միտված է անձնական ունեցվածքը պահպանելուն։

«Ես հակված չեմ հավատալու, որ ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, ընդդիմադիր հայացքներ կրող կուսակցություն է։ ՀԱԿ-ը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել ցանկացած ուժի հետ, ՀԱԿ-ը բաց է համագործակցության համար, մնում է՝ մյուս ուժերն ապացուցեն, որ խաղեր չեն խաղում»,- պարզաբանեց Գայանե Առուստամյանը:

Հարցին՝ ճի՞շտ է համարում ՀԱԿ-ի՝ մանդատները վերցնելը, նա պատասխանեց՝ ԱԺ-ն հավասարազոր է արտախորհրդարանական քաղաքական դաշտին, ՀԱԿ-ը պայքարում է ցանկացած հարթությունում։ Ըստ նրա՝ պետք է պայքարել տարբեր հարթություններում։

«ՀԱԿ-ն ընտրված է և լեգիտիմորեն պայքարում է ոչ լեգիտիմ մանդատների դեմ։ Իհարկե, ճիշտ էր մանդատները վերցնելը։ Ցավալի է, որ ՀԱԿ-ը ԱԺ է մտնում յոթ մանդատով, սակայն դա պետք է ուղիղ կապ ունենա արտախորհրդարանական պայքարի հետ։ ՀԱԿ-ն իր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը միավորելով՝ պետք է թոթափի իշխանական լուծը։

Քսան տարվա իմ լրագրողական պրակտիկայում հանդես եմ եկել հասարակության դիրքերից և այս անգամ պետք է փոխեմ իմ դիրքը՝ որպես լրագրող, որովհետև տեսանք, թե ինչ կատարվեց. հասարակությունն ընտրեց փողը, ուրեմն այս ընտրություններից հետո՝ նախագահական ընտրություններում հրաշք ակնկալել պետք չէ, հրաշք փնտրել պետք չէ: Որպեսզի նախագահական ընտրությունները չլինեն նույն սցենարով, պետք է լինի ժողովրդի կամքը, հարկավոր է հասկանալ, որ այս պայքարը պետք է ընդունի լատենտ իրավիճակ՝ մինչև հասարակության գիտակցությունը փոխվի»,- մեկնաբանեց ՀԱԿ ներկայացուցիչը:

Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ մանդատը վայր դնելու որոշմանը՝ նա ասաց, որ չի համարձակվում գնահատականներ տալ: Նրա խոսքով՝ առաջին նախագահի քայլերին գնահատական տալու համար պետք է նրա չափ փորձ ու գիտելիք ունենալ։

«Կարծում եմ՝ նա պետք է շարունակի ղեկավարել արտախորհրդարանական պայքարը։ Սա շատ ավելի դժվար է. ես կարծում եմ, որ արտախորհրդարանական դիմադրությունը պետք է նա ակտիվ պահի, իսկ խորհրդարանականը՝ պարոն Բագրատյանը»,- ասաց Գայանե Առուստամյանը:

Խոսելով ընտրություններում ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության մասին՝ Գ. Առուստամյանն ասաց՝ եթե քաղաքական հարթության վրա ընդհանուր շահ կա, որը երկրի շահն է, և ինչ-ինչ փուլերում անհամաձայնությունները մի կողմ են դրվում և միմյանց հետ համագործակցում են, նորմալ է։

«Ինձ համար տարօրինակ է, որ ինչ-ինչ անհամաձայնությունների պատճառով լքում են պայքարը. դա չի խոսում քաղաքական հասունության մասին։ Ցանկացած իրավիճակում պետք է փնտրել և գտնել դաշնակիցներ: Օրինակ՝ ես հասկանում եմ այն մարդկանց, ովքեր այդ սկզբունքային տարաձայնության հետևանքով լքում են միավորումը, դա կարող է լինել մտավորականի, արտիստի ժեստ, բայց քաղաքական միավորումների դեպքում, որոնք չեն կարողանում գալ կոնսենսուսի, սխալ եմ գնահատում»,- նման տեսակետ հայտնեց բանախոսը:

Նա չբացառեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն՝ նրան անվանելով մոնստր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում