ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարութունյանը փետրվարի 11-ից այլևս այդ պաշտոնում չի լինի:
Այսօր կայացած իր վերջին ասուլիսի ընթացքում Հարութունյանը տեղեկացրեց,որ երեկ ԱԺ է ներկայացրել հրաժարականի մասին իր դիմումը:
Արմեն Հարութունյանը տեղեկացրեց նաև, որ ինքը ստանձնել է Կենտրոնական Ասիայում Միացյալ ազգերի կազմակերպության մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցչի պաշտոնը:
Հարութունյանը նշեց, որ ինքը մտադիր է այլևս դուրս չգալ Մարդու իրավունքների միջազգային համակարգից: Իր նոր պաշտոնում, ըստ պայմանագրի, նա կարող է մնալ 1-2 տարի, սակայն Հարութունյանի խոսքերով, հնարավորություն կա հետագայում տարբեր պաշտոններ փոխելու և անընդհատ այդ համակարգում մնալու: